ՌադիոԹատրON

ԹատրON | Գույներ․ Փոքր թատրոն

Եթե միշտ երազել ես դառնալ դերասան կամ դերասանուհի ու չի ստացվել կամ մտածել ես, որ արտիստիկ չես, չունես գեղեցիկ ձայն, բեմական արտաքին,  դե էլ չասեմ տաղանդի մասին, ուրեմն  թատրոնի այս էպիզոդը հենց քեզ համար է։ 

Մեկ տարի առաջ Երևանում բացվեց Գեղագիտության ազգային կենտրոնի Կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոնը, որտեղ հնարավորություն ունեն կրթություն ստանալ և հաշմանդամություն ունեցող, և չունեցող մարդիկ։ Կենտրոնի հիմնական կրթական ծրագիրը ներառում է ժամանակակից պարի դասընթաց։

Մի քանի օր առաջ Փոքր թատրոնում ներառական պարային խմբի ուսանողները խաղացին իրենց առաջին ներկայացումը։ 

Սա ոչ թե ներկայացման պրեմիերան, այլ ստեղծագործական ընթացքի բաց դիտում. թատերական հետաքրքիր էքսպերիմենտ, որին հանդիսատեսը դեռ սովոր չէ։ 

Դե ինչ, այսօր կխոսեմ Փոքր թատրոնի  և նոր ներկայացման մասին։ Կպատմեմ՝ ինչպե՞ս ստացվեց, որ նույն հարթակում հայտնվեցին  տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ։ Ի՞նչ է ներկայացման ստեղծագործական ընթացքի բաց դիտումը, ե՞րբ է նախատեսվում պրեմիերան և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button