ՌադիոԹատրON

ԹատրON | «Վիյ». սարսափ հեքիաթ մեծերի համար

Նիկոլայ Գոգոլի «Վիյ» պատմվածքն ուսումնասիրում է մահվան գաղափարը, գերբնականը և հավատի ուժը: Պատմությունը Խոմա Բրուտի մասին է, ում հանձնարարված է մահացած կախարդի մարմնի վրա աղոթքներ կարդալ։ Երբ գալիս է գիշերը, չար ոգին կենդանանում է և փորձում խանգարել երիտասարդին։ Կկարողանա՞ արդյոք Խոման դիմակայել վհուկին և գոյատևել այդ անհավասար պայքարում։  

Մանվել Խաչատրյան

Ռեժիսոր Սերգեյ Ֆեդոտովի բեմականացմամբ, Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով ներկայացումն այժմ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում է։ Նորա Գրիգորյանը նշում է՝ երկար ժամանակ փնտրում էր «Վիյի» իր պատկերացրած բեմականացումը։ Մի անգամ, երբ Ռուսաստանում մասնակցում էր փառատոնի, դիտեց Սերգեյ Ֆեդոտովի ներկայացումը, հավանեց, խնդրեց նրանից պիեսը ու սկսեց ստեղծագործական ընթացքը։

«Վիյ» ներկայացում

Դե ինչ, այսօր կխոսեմ «Վիյ» ներկայացման մասին։ Կպատմեմ՝ ինչու ռեժիսորը որոշեց բեմադրել Նիկոլայ Գոգոլի հենց այս գործը, ինչու է ներկայացումը կոչվում սարսափ հեքիաթ, ովքեր են դերակատարները, հեշտ է արդյոք վհուկի մարմնավորել և ոչ միայն։ 

Լիլյա Մուկուչյան
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button