ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա «Հիշիր, բժիշկ, հիշիր». Գավառի պետական թատրոն 

1931 թվականին «Նոր Բայազետ ժողովրդական թատրոնի» հիման վրա Կամո քաղաքում (ներկայիս Գավառում) հիմնադրվեց թատրոն, որը մի քանի տարի անց ստացավ պետական կարգավիճակ: Թատրոնի հիմնադիրները էին վաստակավոր արտիստներ Հրանտ և Կլարա Մանվելյանները, կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի ծնողները՝ Վաղինակ և Վարդուհի Դովլաթյանները և  շատ ուրիշներ։ Գավառի թատրոնը տարիներ անց՝ 1959 թվականին, կոչվեց Երևանի առաջին պետական թատրոնի հիմնադիր, տարբեր թատերախմբեր, թատրոններ ստեղծած և ղեկավարած, ռեժիսոր Լևոն Քալանթարի անունով։ 

«Հիշիր, բժիշկ, հիշիր»

2019-ին անցկացվեց «Թատերական Գավառ» 7-օրյա փառատոնը, որին մասնակցում էին թատերախմբեր, թատրոններ մարզերից և մայրաքաղաքից: Սա լավ առիթ էր մարդկանց թատրոն բերելու, թատերական կյանքն աշխուժացնելու համար։  Շատերի արձագանքից, լեփ-լեցուն դահլիճից կարելի է ենթադրել՝ բոլորին միշտ հետաքրքիր է թատրոնը, պարզապես պետք է բեմադրել որակյալ, ժամանակակից ու հետաքրքիր ներկայացումներ։ Օրեր առաջ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջնախաղ էր՝ Նորայր Հերգնյանը բեմադրել էր «Հիշիր, բժիշկ, հիշիր» կատակերգությունը։ 

«Հիշիր, բժիշկ, հիշիր»

Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ Գավառի պետական թատրոնի և նոր ներկայացման մասին. ինչու է ռեժիսորն այդ պիեսն ընտրել, ովքեր են մարմնավորում կերպարներին, արդյոք առաջիկայում նոր բեմադրություններ ունենալու են,  ինչ դժվարություններ ունի թատրոնն այսօր և ոչ միայն։ 

«Հիշիր, բժիշկ, հիշիր»
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button