ԹատրON

ԹատրON | Պրեմիերա. «Ալիսի երազում» Մնջախաղի պետական թատրոն

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հարցազրույցներից մեկում ասել է. «Թատրոնը շենքն ու պայմանները չեն, դրանք մարդիկ են, որոնք միասին ստեղծագործում են, ստեղծում են օրգանիզմ ու մթնոլորտ։ Մինչ այս պահը մենք քայլել ենք միասին ու շարունակում ենք ստեղծագործել, ու դրանով ամեն ինչ ասված է»։ Կարծում եմ, սրա շնորհիվ է, որ չունենալով շենք, ակտիվ ստեղծագործում են, մասնակցում տարբեր միջազգային փառատոնների և մրցանակներով վերադառնում։ Մնջախաղի թատրոնը դեռ չունի շենք, բայց 1983 թվականից ստացել է պետական թատրոնի կարգավիճակ։

«Ալիսի երազում» ներկայացում

Մնջախաղային ներկայացումների մասին կարելի է  երկար խոսել, բայց այս անգամ պատմելու եմ «Ալիսի երազում» մանկական ներկայացման մասին: Կեսդարյա պատմություն ունեցող թատրոնում սա առաջին մանկական բեմադրությունն է։ Ի դեպ, այս տարի այն  արժանացավ «Արտավազդ» մրցանակի՝ «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում։ Թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանն ասում է՝ ամեն անգամ թատրոն գնալիս ուզում է նորը տեսնել, ներդնել նոր ռեսուրսներ ու մտքեր՝ յուրօրինակության ու էքսպերիմենտալության դաշտ ստեղծելով։

Նունե Սուքիասյան

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Մնջախաղի պետական թատրոնի և «Ալիսի երազում» բեմադրության մասին, կպատմեմ` ով է ռեժիսորը, ինչու որոշեց բեմադրել հենց այս հեքիաթը, ովքեր են դերակատարները և ոչ միայն։

Նաիրա Եդիգարյան
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button