ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա «Մի օր». «Ագորա» թատերախումբ

Տարիներ առաջ բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանը եկավ Հայաստան ու որոշեց՝ պետք է ստեղծել անկախ թատերախումբ, ներկայացումները բեմադրել թատրոնից դուրս, ու ամենակարևորը, հանդիսատեսին ներկայացնել ժամանակակից միջազգային դրամատուրգիան։ Մի խումբ դերասանների հետ հիմնեց «Ագորա» թատերախումբը։ Իսկ անվան ընտրությունը բեմադրիչը հարցազրույցներից մեկում բացատրել է՝ անվանումը կարելի է դիտարկել այսպես՝ տարածք, որը կարող է դառնալ գործողության վայր։

 «Մի օր» ներկայացում

Թատերախումբը երկար ժամանակ ներկայացումներ չէր բեմադրում տարբեր պատճառներով, բայց ստեղծագործող մարդիկ երկար չէին կարող անգործ մնալ։ Օրեր առաջ տեղի ունեցավ «Մի օր» ներկայացման առաջնախաղը. հանդիսատեսը ծանոթանացավ ամերիկացի դրամատուրգ, սցենարիստ և վիպասան Դեյվիդ Այվզիի ստեղծագործություններից երկուսին։ 

«Մի օր» ներկայացում

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Ագորա» թատերախմբի և «Մի օր» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է բեմադրիչը, ինչու է ներկայացման համար հենց այդ վայրն ընտրել, ինչ էքսպերիմենտներ է արել, ովքեր են դերակատարները և ոչ միայն։ 

 

«Մի օր» ներկայացում
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button