Անտիպ

Անտիպ | Նվերներ

Եթե ձեր ընկերը սիրում է շների, ապա, հավատացեք՝ սա նրա համար կդառնա լավագույն նվերը։ Որքան էլ տարօրինակ է, բայց այն իրը, որի մասին ձեզ կպատմենք, Ամազոն կայքի ամենաշատ գնվող իրերից մեկն է համարվում։ Շների այս դիմակներն այնքան իրատեսական են, որ ինչ-որ պահի սկսում են նույնիսկ սարսափելի թվալ։ Բայց նույնիսկ այդ հանգամանքը չի խանգարում մարդկանց գնել ու նվիրել դրանք իրենց մտերիմներին։ Դիմակները զանազան են. դրանք նախատեսված են շների տարբեր ցեղատեսակների երկրպագուների համար: Հիմնականում այս դիմակները գնորդները համադրում են մուգ գույնի հագուստի հետ։ Այս դիմակներն օգտագործելուց առաջ կարող եք չանհանգստանալ. սրանք հարմար են հանգիստ շնչելու և հաղորդկացվելու համար. այնպես որ, շատերը չեն սխալվում, որ այն կրում են նաև հասարակական տրանսպորտներում:

Եթե երբևէ լսել եք որևէ գրքի, ալբոմի կամ հավաքածուի մասին, զարմացել եք ու մտածել, որ այն չի կարող այդքան մեծ կամ էլ փոքր լինել, ապա այս զարմանահրաշ նվերը կկոտրի կարծրատիպերն ու ձեզ կհամոզի հակառակում: Մեզնից շատերն են գրքասեր կամ էլ եթե կարդալ չեք սիրում, հաստատ ձեր շրջապատում գոնե մի գրքասեր կլինի: Եթե մոտ շրջանում ձեր ընթերցասեր բարեկամի ծննդյան տարեդարձն է կամ էլ պարզապես ցանկանում եք նրան ուրախացնել, ուրեմն այս նվերը սպասում է նրան: «Իրերի մասշտաբը» անունով գիրքը համարվում է աշխարհում եղած հսկա գիրքը: Այստեղ ամեն բան նախագծված է մասշտաբի շուրջ: Կոշտ կազմով այս գրքի էջերում կարող եք գտնել ամենատարբեր թեմաներով նյութեր` ճարտարապետությունից մինչև բնագիտություն, որոնք ուղեկցվում են գեղեցիկ նկարազարդումներով: Ընթերցողները փաստում են, որ այն օգնում է աշխարհին նայել այլ դիտանկյունից և, ինչու ոչ, մի փոքր զվարճալի աչքով: 

Հաջորդ անսովոր նվերը օգնություն է բոլոր նրանց, ովքեր ունեն այնպիսի ընկերներ, որոնք ուտում են ամեն ինչ, բայց երբեք չեն գիրանում: Հսկա չափերի հասնող այս հացը նրանց համար լավագույն զվարճալի նվերը կարող է դառնալ: Ավելի քան 3 մետր բարձրություն ունեցող այս հացն այնքան հարմարավետ է, որ շատերն են խոստովանել` այն դառնում է փափուկ ընկեր, որին կարելի է գրկել, տաք թեյ խմել կամ գիրք կարդալ: Հսկա հացն իր տիրոջը պաշտոնապես երաշխավորում է` պաշտպանել գիշերային մղձավանջներից և հեռու տանել բոլոր վատ երազները: Այս հացը վաղուց է փոխարինել բարձին, և եթե հարց է առաջանում` սա բարձ է, թե՞ իրական հաց, ապա իմացեք` սա իրական ցորենի հաց է, որը վաղուց փոխարինում է փափուկ բարձերին:

Ցուցադրել ավելի

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ: Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Back to top button