Անտիպ

Անտիպ | Ավանդույթներ

Եթե կարծում եք, որ ավանդույթները միայն մարդկանց համար են ստեղծված, սխավում եք: Թայլանդում անցկացվող կապիկների ֆուրշետի ամենամյա միջոցառումը հակառակը կապացուցի: Յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսվա վերջին օրը տոն է Թայլանդում ապրող բոլոր կապիկների համար: Այսպես, հանդիպման վայրը` Թայլանդ՝ Լոպբուրի քաղաքի ամենահայտնի տաճար, մուտքը` բացառապես կապիկների համար: Տոնն անցկացվում է ի պատիվ Լոպբուրիում բնակվող  հազարավոր կապիկների, որոնք, ենթադրաբար, հաջողություն են բերում տարածքին և բնակիչներին. հենց դրա համար էլ նրանք համարվում են երեկոյի հատուկ հյուրերը: Տոնի ընթացքում տեղի է ունենում ամենասպավածը կառուցվում են մրգերից և բանջարեղենից աշտարակներ, որոնց վրա բարձրանում են կապիկները և ցատկում:  Սա օր է միմիայն կապիկների համար: Դե, իսկ մարդիկ կարող են գալ և դիտել ողջ արարողությունը որպես հանդիսատես:

Հաջորդ նմանը չունեցող ավանդույթը պատմում է Մեքսիկայում բնակվողների մասին: Մեքսիկացիները պարզապես պաշտում են այս ավանդույթը:  “La mardida “ ավանդույթը չի շրջանցել դեռ ոչ մի քաղաքացու: Ծննդյան տարեդարձի ընթացքում մեքսիկացիները կապում են հոբելյարի ձեռքերը և տորթի մոմերը փչելուց հետո ողջ դեմքը միանգամից պատում տորթով: Դե, իսկ հրավիրյալները բղավում են` «Մորդիդա, Մորդիդա», որն էլ նշանակում է` ընդամենը մի փոքր համտեսիր ծննդյան տորթից: Երբ մեքսիկացիներն այլ երկրի բնակիչներին պատմում են իրենց այս ավանդույթի մասին, անպայման ավելացնում են, որ զբոսաշրջիկները հաշվի առնեն մի կարևոր փաստ՝ մեքսիկական տորթերը բավական սերուցքային են: Փաստորեն, մեր սիրելի ծննդյան ավանդույթի սկիզբն ազդարարվել է հենց Մեքսիկայում:

Մինչ մենք գարնան գալուստը նշում ենք մի փունջ մանուշակ կամ կակաչ իրար նվիրելով, Բոսնիայում գարունը դիմավորում են լրիվ այլ կերպ: Բոսնիայում ապրող մարդիկ գարնան առաջին օրը հարգանքի տուրք են մատուցում խաշած ձվերին:  Նրանք օրը սկսում են այսպես. հավաքվում են քաղաքի գետի մոտ գտնվող զբոսայգում, մեծ թավայի մեջ եփում են ձվեր ու կազմակերպում նմանը չունեցող նախաճաշ: Դե իսկ հետո ողջ օրվա ընթացքում խնջույքը շարունակվում է: Քաղաքացիները պատրաստում են տարբեր տեսակի ուտեստներ, միացնում են երաժշտություն ու պարզապես վայելում օրը:

Ցուցադրել ավելի

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ: Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Back to top button