Անտիպ

Անտիպ | Վախեր

Եթե առանց հեռախոսի չեք կարողանում նույնիսկ մի քանի րոպե անցկացնել, ուրեմն, շնորհավորում եմ, դուք ունեք նոմոֆոբիա: Նոմոֆոբիայով տառապող մարդիկ չափազանց անհանգիստ են բոլոր այն պահերին, երբ հեռախոսն իրենց ձեռքերում չէ կամ էլ լիցքավորման կարիք ունի: Անկախ հանգամանքներից այս ֆոբիան ունեցող մարդիկ խուճապի են մատնվում, երբ հեռախոսը մոտ տարածքում չեն գտնում: Վախի այս տեսակը դրդում է ամբողջ օրը անընդհատ ստուգել հեռախոսները` համոզվելու համար, որ ոչինչ բաց չեն թողել: 

Նոմոֆոբիա

Բավարար գումար վաստակել ու մեր երազանքների կյանքով ապրել, խոստովանեք, որ բոլորս ենք երազում: Սակայն մեր` երազողներիս կողքին կան շատերը, որոնք վախենում են շատ գումար վաստակելուց, իսկ այդ վախը կոչվում է պլուտոֆոբիա:

Պլուտոֆոբիա ունեցող մարդիկ կարող են վախենալ հարուստ մարդկանցից կամ պարզապես հարստանալուց: Այս վախով ապրող մարդիկ կարող են միանգամից ձախողել տարիների աշխատանքն ու վերջ դնել կարիերային: Ասում են` այս ֆոբիան կարող է առաջանալ նաև պարտականությունների և կողոպուտների զոհ դառնալու վախից: Վախի առաջացման պառճառները տարբեր կարող են լինել, պարզապես պետք է զերծ մնալ դրանցից և լիարժեք ապրել:

Պլուտոֆոբիա

Իսկ դուք գիտե՞ք, որ կան մարդիկ, որոնք վախենում են հագուստից: Այո, հենց այդպես. վեստիֆոբիան վախ է հագուստից: Այս արտասովոր ֆոբիան դրսևորվում է տարբեր կերպերով. ոմանք վախենում են չափազանց նեղ հագուստից, ոմանք հաստ գործվածքով, դե իսկ ոմանք էլ առհասարակ ամեն տեսակի հագուստից: Հիմնականում վախն առաջանում է հագուստի կտորի, գույնի կամ ձևի հետ կապված տրավմատիկ հիշողություններից, որոնք շարունակ հետապնդում են մարդուն ու առաջացնում վախ` դեպի այդ հագուստը: Օրինակ, եղել են այնպիսի դեպքեր, երբ նախկին զինվորականները վախ են զցացել զինվորական համազգեստին նայելիս:

Վեստիֆոբիա
Ցուցադրել ավելի

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ: Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Back to top button