Խոշոր պլան
«Խոշոր պլան»․ Միացի՛ր Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ակտիվ, նախաձեռնող և ստեղծագործ երիտասարդներին՝ դառնալու քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ։ Սա այն բաց և դինամիկ հարթակն է, որտեղ կարող ես բարձրաձայնել քեզ հուզող հարցերը, մասնակցել համայնքային որոշումների կայացմանն ու կյանքի կոչել նորարարական գաղափարներ։ Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) և երիտասարդությանն ուղղված ծրագրային առաջարկը [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմումներն ընդունելու վերջնաժամկետը՝ հուլիսի 31։

Թեմայի մասին զրուցում ենք Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ Հարություն Առաքելյանի հետ։



