Անտիպ

Անտիպ | Թանգարաններ

Ամենատարօրինակ ու անսովոր թանգարանների մասին խոսելիս չենք կարող միանգամից չխոսել Խզված հարաբերությունների թանգարանի մասին: Անմոռանալի սիրո պատմությունների հսկայական հավաքածու է ցուցադրում աշխարհի ամենաարտասովոր թանգարաններից մեկը: 2006 թվականին խորվաթ նկարիչներ Օլինկա Վիստինան և Դրաժեն Գրուբիշիչին որոշեցին բացել թանգարանը՝ անհաջող հարաբերությունների հիշողությունները վառ պահելու համար:   Զույգն խզել էր հարաբերությունները դեռ 2003 թվականին, սակայն այդպես էլ չէր կարողացել ազատվել սիրո նշաններից: Հարսանյաց զգեստ, արցունքների փոքրիկ սրվակ, բացիկներ, և այլն… Թանգարանի ցուցանմուշները ներառում են այցելուների՝ իրենց նախկին սիրելիների կողմից թողնված անձնական իրերը, որոնց կից դրվում են նաև բացիկներ: Յուրաքանչյուր ցուցանմուշ իր պատմությունն ունի` հակիրճ նկարագրությունով: Ամենահայտնի նմուշներից է կացինը, որն օգտագործվել է նախկին ընկերուհուն պատկանող գույքը մաս-մաս բաժանելու համար: Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ այս թանգարան են բերում նմուշներ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է մի անցած սիրո պատմություն:  

Խզված հարաբերությունների թանգարան

Վատ արվեստի թանգարան` Միացյալ նահանգներում 1994 թվականից սկսած այս թանգարանը նվիրված է բացառապես վատ արվեստին: Մի քանի ընկերների ջանքերի շնորհիվ միայն հնարավոր եղավ իրականություն դարձնել մտահաղացումը: Երբ հնահավաք Սքոթ Ուիլսոնը տեսավ «Լյուսին ծաղիկներով դաշտում» նկարը Բոստոնի աղբամանից դուրս ցցված, որոշեց, որ նման ստեղծագործություններն անհրաժեշտ է հավաքել և պահպանել։ Ուիլսոնը նկարը պահեց իր ընկերոջ՝ Ջերրի Ռեյլիի տանը: Հետագայում նրանք ձեռք բերեցին ուրիշ գլուխգործոցներ ևս ու որոշեցին հավաքածու ստեղծել։ Շուտով Ռեյլին և իր կինը՝ Մարիա Ջեքսոնը, իրենց տանն ընդունելություն կազմակերպեցին, որը կատակով անվանեցին «Վատ արվեստի թանգարանի բացում»: Թանգարանի գլխավոր նպատակը արվեստում վատագույնն ամենալայն լսարանին հասցնելն է, ցույց տալ այն արվեստագետների աշխատանքները, որոնք չեն գնահատվել որևէ այլ թանգարանում:

Վատ արվեստի թանգարան

Մեքքայում գտնվող Բանանի թանգարանն առաջին հայացքից կարող է փոքր թվալ, սակայն այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ թանգարան, որը նվիրված է ընդամենը մեկ մրգի։

«Փոփի արքա» Մայքլ Ջեքսոնի խորհրդանշական ոսկեգույն բանանից մինչև աշխարհի միակ քարացած բանանը․․․ Մեկ սենյականոց այս թանգարանում կարող եք գտնել մոտ 25000 նմուշների հետաքրքրաշարժ տեսականի, որոնք առնչվում են բացառապես բանաններին։ Երբ ձեր աչքերը կտրվեն այդ գրավիչ տեսարանից, և անգամ չուզենաք հեռանալ, կարող եք այցելել թանգարանում գործող փոքրիկ բարն ու պատվիրել հայտնի բանանով պաղպաղակը կամ բանանի համով կաթնային համեղ կոկտեյլները։ Իսկ հետո հագեք բանանի հագուստն ու զվարճալի և հիշարժան լուսանկարներ արեք հսկա բանանի արձանի մոտ։

Բանանի թանգարան
Ցուցադրել ավելի

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ: Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Back to top button