Անտիպ

Անտիպ | Թատերական սովորույթներ

Որքան մոգական ու հետաքրքիր է բեմը, այդքան ավելի հետաքրքիր ու արտասովոր է թատերական կյանքը` կուլիսներում: Դերասաններից մեկը փորձում է իր դերի վերջին հատվածը, մյուսը հարդարվում է, նրանցից ոմանք էլ քննարկում են թատրոնի կյանքը:

Զբաղմունքները կուլիսներում բազմազան են, սակայն կա մի բան, որը խստիվ արգելվում է: Կուլիսներում չի կարելի սուլել: Այս երևույթն իրականում նախապատմություն ունի․ տարիներ առսջ, երբ տեխնոլոգիաներն այսքան զարգացած չէին, բեմի դեկորացիան հատուկ մարդիկ էին բարձրացնում վեր, տանում այս ու այն կողմ: Եվ այդ մարդիկ միմյանց հետ հաղորդակցվում էին սուլելով:  Դերասանը, ով սուլում էր կուլիսներում, կարող էր պատահաբար հուշել ` բարձրացնել կամ գցել դեկորացիան, իսկ սա կարող էր խանգարել։

Լավագույն միջոցը համոզվելու համար, որ դուք թատրոնի ուրվական չեք դարձել, ընդհանրապես սուլելուց զերծ մնալն է: Հաջողություն բառի փոխարեն պարզապես ասեք` «կոտրել ոտքը»: Ասում են` դերասանին երբեք պետք չէ հաջողություն մաղթել, այլ պարզապես պետք է ասել` կոտրի´ր ոտքը: Թեև սա կարող է անհեթեթ թվալ, սակայն շատ թատերագետներ կարծում են, որ կան բեմի չարագործ ոգիներ, ովքեր օգտագործում են իրենց ողջ կախարդանքը` իրագործելու ասվածի հակառակը: Մեկ այլ տեսության համաձայն էլ՝ ոտք բառը չի վերաբերում դերասանի ոտքին, ոտքերը թատերական վարագույրներն են, որոնք քողարկում են կուլիսները: Իսկ «ոտք կոտրել» արտահայտությունը բացատրում են այսպես` դերասանն այնքան տաղանդավոր է, որ կուլիսներից անցել է բեմ, իսկ սա դերասանի վերջնական նպատակն է:

Թատրոնում երբեք չի կարելի արտասանել «Մակբեթ» անունը: Դերասաններն այս դժվարին ճանապարհով անցել են արդեն, սակայն հանդիսատեսներից շատերը գուցե զարմանան, բայց Մակբեթ անունը թատրոնում արտասանելը պարզապես անհնար է: Եթե այս կոպիտ սխալը որևէ մեկը թույլ տա, կասկած չկա որ գործընկերները կդժգոհեն ու կսկսեն բարկանալ: Իսկ եթե ամեն դեպքում պատահական թույլ եք տվել սխալն ու արտասանել անունը, ձեզ օգնության կգա «Վերոնայի երկու պարոնայք» պիեսից որևէ տող արտասանելը: Շատերը հակված են նաև այս մոտեցմանը: Անհրաժեշտ է դուրս գալ թատրոնի շենքից  և երեք անգամ պտտվել թատրոնի կողքով: Այս արտասովոր սովորույթն առաջացել է այն ժամանակ, երբ Մակբեթի դերակատարը ներկայացման ընթացքում մահացել է: Այս  օրվանից ներկայացումը համարվել է անիծված, իսկ Մակբեթ անունը` արգելված:

Ցուցադրել ավելի

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ: Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Back to top button