Անտիպ

Անտիպ | Աշխատանքներ

Ֆիլմեր դիտելը շատերիս սիրելի զբաղմունքն է։ Կինոմանները պարզապես պաշտում են բոլոր այն օրերը , երբ կարողանում են ամբողջությամբ նվիրել Netflix-ին: Իսկ դուք գիտե՞ք, որ գոյություն ունի լրիվ դրույքով ֆիլմեր դիտողի հաստիք: Պատկերացրեք` ձեզ վճարում են ամբողջ օրը հեռուստացույց դիտելու համար: Համաձայն եմ, երազանքի աշխատանք է: Փաստորեն, այն արդեն ոչ թե երազանք է, այլ` սովորական դարձած աշխատանք: Netflix-ն աշխատանքի է հրավիրել մեկին, ով պիտի դիտի իր ամբողջ բովանդակությունը, նախքան այն հասանելի կլինի հանրությանը: Աշխատակցի պարտականությունների մեջ է մտնում վերանայել բոլոր ծրագրերը, յուրաքանչյուրին հատկացնել իր ճիշտ պիտակը, որն օգնում է մեզ՝ դիտողներիս, գտնել հենց այն, ինչ փնտրում ենք, լինի դա ռոմանտիկ կատակերգությունը թե քրեական դրամա:

Լրիվ դրույքով ֆիլմեր դիտողի աշխատանք

Երբ վերանորոգում եք ձեր տունը կամ աշխատասենյակը, ընթացքում անթարթ նայում չորս կողմն ու մտածում` երբ ամեն բան պատրաստ կլինի, կամ երբ այս պատի ներկը վերջապես կչորանա, իմացեք, որ եթե ձեր մտահոգություններն ու այդ ամենին հետևելն անվճար է, ապա ինչ-որ մեկը գումար է վաստակում պարզապես նայելու համար: Ոչ, սա կատակ չէ: Այդ մարդն իրականում վաստակում է իր ապրուստը` նայելով ներկի չորացմանը:  

Միացյալ նահանգներում ապրող մի տղամարդ ներկայումս ունի աշխատանք, և նա իր օրերն անցկացնում է ստվարաթղթե թերթեր ներկելով՝ ստուգելու համար, թե որքան ժամանակ է պահանջվում ներկերի նոր խառնուրդների չորացման համար: Նա ներկում է թղթերը, հետևում պատերի վրայի ներկերի չորացման ընթացքին, խառնում այս կամ այն գույները, հետևում գույնի և երանգի փոփոխություններին ու գումար վաստակում:

Ներկի չորացմանը նայողի աշխատանք

Ուտեստները տարատեսակ ու բազմազան են: Երբ որոշում ենք որևէ անծանոթ ուտեստ ճաշակել, հաճախ նախապես հարցնում ենք այն մարդկանց ովքեր փորձել են: Իսկ ի՞նչ անեն կենդանդիները, որոնք խոսել չեն կարողանում: Կամ ինչպե՞ս ընտրել ընտանի կենդանու ուտեստը` վստահ լինելով, որ անվնաս է ու համեղ: Գիտեմ` կզարմանաք, բայց գոյություն ունի շների սննդի փորձարկողի աշխատանք: Այդ մարդկանց առաքելությունն է համտեսել շների սննդի նոր ապրանքները` ոսկորներ, պահածոյացված միս, թխվածքաբլիթներ… Նրանք այս ամենն անում են՝ համը և հյուսվածքը ստուգելու համար: Որպես կանոն, աշխատակիցները սնունդը համեմատում են մրցակից ապրանքանիշների, ինչպես նաև` մարդու սննդի հետ: 

Շների սննդի փորձարկողի աշխատանք
Ցուցադրել ավելի

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ: Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Back to top button