Անտիպ

Անտիպ | Խանութներ

Մայեկլոնգ կոչվող երկաթուղային շուկան գտնվում է Բանգկոկից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա: Ճիշտ լսեցիք, երկաթուղային շուկա. այս խանութը ստեղծվել է գործող գնացքի գծի վրա: Իրականում գնացքն այս շուկայով անցնում է օրական ութ անգամ, և այդ պահերին վաճառողները պետք է հասցնեն հետ քաշել իրենց ապրանքներն ու ճանապարհ տալ գնացքին: Եթե ​​դուք չեք շտապում, կարող եք ավելի երկար մնալ և իրականում ականատես լինել գնացքի անցնելուն: Այնուամենայնիվ, չվացուցակները ֆիքսված չեն, և գնացքը հայտնի է նրանով, որ հայտնվում է հանկարծակի՝ առանց ֆիքսված ժամերին: Իհարկե, դուք կուզեք նկարել այդ տեսարանը․ սպասելով ձեր լուսանկարչական օպերացիային՝ կարող եք շուկայում փորձել թայլանդական նախուտեստներ, հագուստ, մրգեր և այլն:

Իսկ դուք գիտե՞ք` որտեղ է գտնվում աշխաուհի ամենամեծ խանութը և ում է այն պատկանում:
Եվ այսպես. ուղղությունը` մայաների գյուղական քաղաք, աշխարհի ամենամեծ ավանդական շուկաներից մեկը` Չիչիկաստենանգոն: Այս շուկան համարվում է աշխարհի ամենամեծ խանութը, և շատ հաճախ բնորոշվում է որպես «խանութ, որն ամպի վրա է» արտահայտությամբ:

Չիչիկաստենանգոյի շուկան, բացի իր մեծ չափերից ու բազմազան իրերից, առանձնանում է նաև մեկ այլ հատկությամբ. քաղաքի միայն այս շուկայում է հնարավոր գտնել վառ և գունեղ, տեղական գործվածքով հագուստ: Եվ այդ գործվածքից նմուշները կարող են լինել պայուսակների, վերմակների, դրամապանակների, հագուստների տեսքով: Շուկան բաց է միայն հինգշաբթի և կիրակի օրերին: Այնպես որ, եթե մի օր հայտնվեք Գվատեմալայում, չմոռանաք այցելել աշխահի ամենամեծ շուկան: Անհանգատանալու կարիք չկա. այստեղ կարող եք հասնել քաղաքի ցանկացած ծայրից:

Կհավատաք, թե ոչ, բայց Եգիպտոսում գտնվող Ալ-Խալիլի շուկան իր պատմությունը սկսում է դեռ 14-15-րդ դարերում, որն ընդունված է անվանել Մամլուքի ժամանակաշրջան:
Դարերի ընթացքում այս շուկան դարձել է տուն` արհեստավորների և առևտրականների համար:
Կարելի է ասել, որ տարիներ շարունակ հենց նրանք են կերտել այս շուկայի պատմությունը:
Այստեղ կգտնեք եգիպտական մշակույթի ամենայուրօրինակ նմուշները, ինչպես նաև համեմունքներ, օծանելիքներ, երկրի խորհրդանիշ համարվող գունավոր ապակյա լամպեր, եգիպտական սուրճ և շատ այլ իրեր: Եթե որոշել եք երկար քայլել ու բացահայտել քաղաքը, եգիպտացիները խորհուրդ են տալիս մետրոյով գնալ Աթաբա կայարան, իսկ այնտեղից արդեն մոտ 30 րոպե քայլել դեպի շուկա:

Ցուցադրել ավելի

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ: Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Back to top button