Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովման ու թվային գրագիտության բարձրացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ եռակողմ համագործակցության այս ձևաչափը ամիսներ շարունակ իրականացված համակարգված աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ երեխաների առցանց անվտանգության ապահովման տեսանկյունից՝ տեխնոլոգիական արագ զարգացումները, բացի նոր հնարավորություններից, առաջ են բերում նաև լուրջ ռիսկեր։ «Պետության առաջնային պարտավորությունն է ոչ միայն արձագանքել տեխնոլոգիական զարգացումներին, այլև կանխատեսել դրանցից բխող կիբեռվտանգները:
մեկ րոպեից էլ քիչ



