200-ից ավելի ընկերություններ իրենց ծրագրերն ու հնարավորությունները ներկայացրեցին DIGITEC 19–րդ տեխնոլոգիական ցուցահանդեսին, որն անցկացվեց հոկտեմբերի 4–ից 6–ը Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այս տարի DIGITEC-ն իր պատամության մեջ ամենամեծն ու ծավալունն էր։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական ստեղծարար, գիտական ու տենխնոլոգիական մտքի թռիչքներին։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը միջոցառման բացմանը նշեց, որ ցուցահանդեսն այս տարի յուրահատուկ է թե՛ իր մասշտաբով, թե՛ Երևան ժամանած տեխնոլոգիական և գիտական աշխարհի համաշխարհային առաջնորդներով։

Երկու առանձին սրահներում անցկացվեցին զրույցներ ու պանելային քննարկումներ տեխնոլոգիական ոլորտին վերաբերող թեմաներով։ Տաղավարներում ներկայացված էին ՏՏ սարքավորումներ և համակարգեր, ծրագրային և վեբ լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ, հավելվածներ, արհեստական բանականության և մի շարք այլ բաժիններ։




Այս անգամ ցուցահանդեսն անցկացվում էր Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի շրջանակում։ Հայաստան ժամանած հյուրերը ևս հնարավորություն ունեցան ծանոթանալ այն ընկերություններին ու նորարարություններին, որոնք ներկայացված էին DIGITEC-ում։



