ՖիլմON

ՖիլմON | The Bucket List, 2007

 Եթե, ասենք, Ձեր ապրած տարիները շատ արագ անցնեին ու թվար՝ չեք հասցրել լիքը բան անել, կկարողանայի՞ք կես տարվա մեջ (պլյուս մինուսով) տեղավորել այդքանը։ Օրինակ՝ մարդիկ կան՝ կարողացան։  

 Ո՞րն է կյանքի իմաստը, ընկերներ։ Ես, օրինակ, ինձ հաճախ եմ այդ հարցը տալիս, հետո տարբեր պատասխաններ են իրար հրմշտելով գալիս մտքիս, ու հենց այդ մտագրոհի ժամանակ եմ հասկանում, որ կյանքն իսկապես կարճ է, մեզ թվում է, թե երկար ժամանակ ունենք ապրելու, ինչ-որ բաներ անելու, հասցնելու համար, բայց կարող է պատահել, որ այն ամենն, ինչ ամբողջ կյանքի ընթացքում մտածել ենք, երազել ու նպատակ դրել անել, պետք է քիչ ժամանակահատվածում հասցնենք։  Այդ մտքերը հաճախ են դեպրեսիվ լինում և ծանրաբեռնում, բայց հոգեբաններն ինձ հետ գուցե համաձայնվեն, եթե ասեմ, որ մտքերը շատ ավելի ծանր հետևանքներ են ունենում, քան դրանց իրականացումը․ մարդը գիտի՝ կա այս, այս և այս իրավիճակը ու փորձում է հստակ ելքեր գտնել, իսկ մտքերի պարագայում՝ ուր ասես կարող ենք հասնել։

 Ֆիլմի հերոսները շատերի սիրելի դերասաններն են․ Ջեք Նիքըլսընը ու Մորգան Ֆրիմընը։  Իմ աչքին նրանք ոչ մի կերպ միասին չնայվեցին ֆիլմում: Իրար չէին լրացնում, նայում էիր Ջեքին այլ իրականություն տեղափոխվում, Մորգանին՝ լրիվ այլ, միասին խանգարում էին զգալ ֆիլմը: Ու դա նրանց տարբերությունը շեշտելու լավագոււյն միջոցը չէր, հավանաբար հենց դրա համար էլ ընտրել էին այդ երկու տարբեր տրամադրություններ փոխանցող դերասաններին, բայց դե ամեն մարդու աչք իր ճաշակն ունի։ Այդ երկուսը հիվանդանոցում են ծանոթանում ու ընկերանում: Երկուսն էլ քաղցկեղ ունեն: Թե ինչպես են կարողանում հաղթահարել այդ լուրն ու ինչպես են ելքեր գտնում կարճ ժամանակում ապրելու, գիտեն միայն իրենք, Թոնին ու մենք՝ ֆիլմը նայելուց հետո։

 Մի քանի հետաքրիր փաստ ֆիլմի մասին, հետո կանցնենք առաջ։

Ֆիլմի սցենարը գրվել է երկու շաբաթում։

Կերպարի համար Ջեք Նիքըլսընը սափրել է գլուխը։

Ի տարբերություն ինձ, հենց սկզբից Մորգան Ֆրիմընն ու ռեժիսոր Բոբ Ռայները Կոուլի դերում հենց Ջեք Նիքըլսընին են տեսել։

Ֆիլմը լավն է, դրական էմոցիաներով ու կյանքի ինչ-որ շրջանի համար փոքրիկ դասեր տվող:

 Հ.Գ ֆիլմում էպիզոդիկ դեր ունի նաև Մորգանի տղան՝ Ալֆոնսոն:

Ցուցադրել ավելի
Back to top button