ՖիլմON

ՖիլմON |  Blonde, 2022

Չգիտեմ, թե ոնց նկարագրեմ ափսոսանքս, ցավս, ապրումակցումս Նորմային.. սա լավ ֆիլմ չէր: Չպետք է այսքան ցածրացնեին, նորից սպանեին ու ցավեցնեին այդ շիկահեր աղջկան՝ Մերլին Մոնրոյին։ Անկախ ֆիլմում տեղ գտած իրական պատմությանը: Ընդհանրապես հաճելի չէր կնոջ տառապանքին ականատես լինելը: Չգիտեմ..․ ոնց է պատահել, որ այդ կնոջը որևէ մեկը չի փրկել, չի փախցրել, չի սիրել, զուտ սիրել, հոգ տարել, նվիրել այդ ընտանիքը, որի մասին այդքան երազում էր: Նորման առանց հոր մեծացած աղջիկ էր, ինչը նշանակում է, որ հաճախ տղամարդկանց մեջ հայր էր փնտրում, ոչ թե իր տղամարդուն, սիրեցյալին կամ ամուսնուն: Եվ այստեղ պարզ է դառնում, որ նա տղամարդկանցից ուզում էր մի բան, իսկ նրանք իրենից այլ բան։ Իրավիճակից օգտվել են բոլորը։ Մերլինը սեքս սիմվոլ էր: Գեղեցիկ էր ծնվել..․ զուտ գեղեցիկ էր ծնվել: Չնայած ամեն կերպ փախչում էր Մերլին Մոնրոյից ու վերադառնում Նորմա Ջեյնին՝ մեկ է..․ աշխարհը տգեղ էր, մարդիկ էլ դժբախտ: Մերլինի կեպարը մարմնավորել է Ana de Armas-ը․ նա այնպես էր խաղում, որ կորել էր Մոնրոյի կերպարում: Ոչ մի կերպ չէր զգացվում, որ ինքն է, ֆանտաստիկ խաղ էր: Ana-ն ինձ համար կմնա Մերլին Մոնրոյի կերպարը կերտած միակ դերասանուհին, ով գերկատարյալ է մարմնավորել է:  Adrien Brody-ն էլ է խաղում ֆիլմում՝ իրեն հատուկ մելամաղձոտությամբ, հանգստությամբ, բարությամբ: Ֆիլմի ինչ-որ հատվածից, երբ տեսա իրեն, մտածեցի՝ եկավ, կփրկի, հոգ կտանի, որովհետև ինձ համար Էդրիենը տպավորվել է որպես լավ մարդ, բայց..․ ցավոք սա ֆիլմ է, իսկ ֆիլմում ոչ միշտ է պատահում մեր ուղածը։   

 Փառքի, իշխանության, հարստության, ու գեղեցկության տեր մարդիկ միշտ չէ, որ երջանիկ են: Մերլինի փոխարեն լինելու համար մարդիկ պատրաստ էին նաև «հրաժարվել իրենց մեկ ձեռքից», այն ինչ ինքն ուզում էր փախչել այդ փառքից ու ամեն ինչից: Սա ֆիլմ է այն մասին, որ աշխարհռչակ մարդիկ, որոնց շատերն են նախանձում, փորձում նմանվել, չգիտեն, թե իրականում էկրաններից այն կողմ ինչ է կատարվում, ինչ է զգում մարդն ու առհասարակ որքան է մոտ կամ հեռու կերպարից, որը տեսնում ենք։ Ֆիլմն էլ ընդհանուր լավը չէր: Շատ էին մերկացրել Նորմային էլ, Մերլինին էլ..․  Ֆիմի ողջ ընթացքում գուցե անհագ ցանկություն առաջանա ժամանակը հետ տալու, հասնելու այդ կնոջն ու բերելու մի տաքուկ անկյունում պահելու, փառքից հեռու, բայց ունենք այն ինչ ունենք, ինձ մնում է հուսալ, որ Մերլինն իր կյանքի որոշակի հատվածում գոնե անկեղծ երջանիկ և սիրված է եղել։ 

Ցուցադրել ավելի
Back to top button