ՖիլմON

ՖիլմOn | The Lost City, 2022

Ուրեմն..․ Sandra Bullock-ը, Channing Tatum-ը, Daniel Radcliffe-ն ու Brad Pitt-ը ջունգլիներում մի լավ ուրախանում են: Ի՞նչ է մնում մեզ, նստել և վայելել այդ աստղաբույլի արկածները։ Brad Pitt-ը ֆիլմում շատ քիչ է երևում ու տպավորություն է, որ երիտասարդ Channing Tatum-ին հենց ֆիլմում, անկախ սցենարից ոգևորում է, աջակցում, ցույց տալիս, որ այո, դու կարող ես, ջահել ջան։ Իսկ ջահելը ֆիլմում մի քիչ նարցիստիկ խանգարում ունեցող գեղեցիկ տղամարդ է, ու ոնց ասում է Sandra-ն՝ քո զենքը քո մարմինն է ու սիրուն դեմքը:

 Ամուսնու մահից հետո Լոռետտան մեկուսանում է ու սահմանափակում մարդկանց հետ շփումը։ Այդ ընթացքում գրում է մի սիրային պատմություն, որի գործողություններն իրականանում են էկզոտիկ վայրերում։ Վերջին բեսթսելլեր գրքի քննարկումից հետո մի միլիարդատեր փախցնում է Լոռետտային՝ հույսով, որ նա կարող է թարգմանել վաղուց գրված մի տեքստ, որտեղ ասվում է, թե որտեղ է այդ կորած քաղաքն ու ինչպես կարող են գտնել այնտեղ թաքնված գանձերը։ Ալանին մարմնավորող Channing Tatum-ը պատահաբար ականատես է լինում այդ առևանգմանն ու որոշում Լոռետտային ապացուցել, որ ինքը հերոս է ոչ միայն նրա գրքում, այլև իրական կյանքում և ուղևորվում է նրան փնտրելու։ Ի դեպ, Ալանը մարմնավորում է Լոռետտայի ստեղծագործության մեջ հիշատակվող երիտասարդ և գեղեցիկ հերոսին։ 

 Sandra-ն շուտով 58 տարեկան կդառնա, բայց ապացուցում է, որ դեռ կարող է ինչ-որ ջահելական բաներ անել։ Հրաշալի էր խաղում այս ֆիլմում, ճկուն, արագաշարժ և ժամանակին զուգնըթաց քայլող այս դերասանուհին մինչ օրս զարմացնում է։ 

 Իսկ Daniel Radcliffe-ը կարծես դպրոցահասակ տղա լինի, ով պարզապես դեմքին խիտ մորուք ունի՝ չնայած 33 տարեկան է արդեն մեր Հարի Փոթերը:

 Ֆիլմի ընթացքում թարմ կանաչ տեսարանները, դերասանների խաղը, տեղ-տեղ չափից դուրս ծիծաղելի դրվագներն ու ընդհանուր միջավայրը հաստատ կհանգստացնեն, կցրեն ու կթեթևացնեն քեզ:

 Ֆիլմը թույլ է․ սցենարը՝ չափից դուրս կանխատեսելի: Գուցե առաջ տալով նայեք, գուցե հետաքրքրությամբ նայեք, բայց նայեք, միայն Brad Pitt-ի համար հաստատ արժի նայել:

Ո՞նց..․ ո՞նց կարելի է այդ տարիքում լինել այդքան Brad Pitt:

Ցուցադրել ավելի
Back to top button