ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա. «Շղթա»

Հայ ռեժիսորները գերադասում են բեմադրել դասականներին, քչերն են համագործակցում ժամանակակից դրամատուրգների հետ. սրա մասին բոլորը գիտեն։ Պատճառները տարբեր են, բայց այսօր այդ մասին չեմ ուզում խոսել, փոխարենը կպատմեմ «Շղթա» բեմադրության մասին, որի ռեժիսորը երիտասարդ ստեղծագործող Նարեկ Մանուչարյանն է։

Նարեկը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, բանակից վերադառնալուց հետո հասկացել, որ դա այն մասնագիտությունը չէ, որով ուզում է զբաղվել։ Որոշեց ընտրել ռեժիսորի մասնագիտությունը, ընդունվեց Թատերական ինստիտուտ՝ Հրաչյա Գասպարյանի արվեստանոց։ Սովորելուն զուգահեռ Նարեկը Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրեց Պետեր Տուրինիի «Առնետաորս» պիեսը․ համարձակ ու էքսպերիմենտալ ներկայացում, որը թատրոնի պատմության մեջ առաջին 18+ բեմադրությունն էր:

«Շղթա» ներկայացում

Օրեր առաջ Երևանի Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ նրա «Շղթա» պիեսի առաջնախաղը։ «Շղթան» Նարեկի միակ ստեղծագործությունը չէ։ Ամիսներ առաջ լույս տեսավ «Արմեն» կինովիպակը։ Այն պատմում է Արցախյան հերոսամարտերում գտած ու կորցրած սերերի մասին։

«Շղթա» ներկայացում

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ ռեժիսոր, գրող Նարեկ Մանուչարյանի և «Շղթա» նոր բեմադրության մասին, կպատմեմ՝ որ թատրոնում են խաղում ներկայացումը, արդյոք հեշտ է պիես գրելն ու բեմադրելը, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել փորձերի ժամանակ և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button