ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա. «Հաշվիր մինչև տասը կամ ՁՈՒԿԸ ՑԱՄԱՔՈՒՄ»

Արդեն երկրորդ անգամ պատմելու եմ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի մասին։ Այս տարի աբելյանցիներն ունեցել են 3-4 առաջնախաղ, ու հետաքրքիրն այն է, որ բոլոր ներկայացումները միմյանցից տարբեր են՝ ժանրային առումով, պիեսների ընտրությամբ։ Ուզում եմ ասել՝ լինելով մարզային թատրոն, նրանք չեն վախենում էքսպերիմենտներից, նորը փորձելուց, ու եթե ուսումնասիրեք թատրոնի անցած ճանապարհը, կտեսնեք, որ միշտ է այդպես եղել։  Այս անգամ Վանաձորի հանդիսատեսը եկել էր թատրոն ոչ թե ներկայացում դիտելու, այլ լսելու։ Երևանցիներն արդեն սովոր են թատերայնացված ընթերցումներին, այս թատրոնում առաջին անգամ էր նման ձևաչափով ներկայացում բեմադրվում։

«Հաշվիր մինչև տասը կամ ձուկը ցամաքում» ներկայացում

Արձակագիր, դրամատուրգ, դերասան Էլֆիք Զոհրաբյանը տարիներ շարունակ աշխատում է Վանաձորի պետական թատրոնում, և առաջին անգամ չէ, որ բեմադրվում են նրա պիեսները։ 2019 թվականին բեմադրվեցին նրա «Սմբակներ» աբսուրդի դրաման, այնուհետև «Սե՞ր, թե՞ քուանշ» ռոմանտիկ կոմեդիան։ Օրեր առաջ նրա բեմադրությամբ հանդիսատեսին ներկայացվեց «Հաշվիր մինչև տասը կամ ձուկը ցամաքում» պիեսը։

«Հաշվիր մինչև տասը կամ ձուկը ցամաքում» ներկայացում

Այս էպիզոդում կխոսեմ «Հաշվիր մինչև տասը կամ ձուկը ցամաքում» թատերայնացված ընթերցանության մասին, կպատմեմ՝ ինչու որոշեցին այս ձևաչափով  ներկայանալ հանդիսատեսին, ովքեր են դերընթերցողները, արդյոք բեմադրությունը կդառնա խաղացանկային ներկայացում և ոչ միայն։

«Հաշվիր մինչև տասը կամ ձուկը ցամաքում» ներկայացում
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button