Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը. Արևիկ Վարդանյան

Արևիկ Վարդանյանը 10 տարեկան էր, երբ ընտանիքը Երևանից տեղափոխվեց Կանադա։ Այնտեղ սովորել է Մոնրեալի համալսարանում հետո սկսել է զբաղվել բրենդնիգով և մարքեթնինգով։ Մինչև Հայաստան գալն աշխատում էր նորաձեվության, կոսմետիկ հայտնի ընկերությունների հետ։ Մեկ տարվա աշխատանքից հետո հասկացավ, որ այն ամենն ինչ ունի բավարար չէ, ցանկանում է ամեն ինչ նոր կետից սկսել։ 2018 թվականի նոյեմբերին միակողմանի տոմս գնեց և եկավ հայրենիք։ Սկզբում «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում կամավորական աշխատանք էր կատարում Սփյուռքի նախարարությունում։ Ասում է՝ նրան հետաքրքրում էր, թե ինչպես է զարգանում Հայաստան–Սփյուռք հարաբերությունները։ Այդ ժամանակ «Ներուժ» ծրագիրն էր պատրաստվում և հենց այդ ընթացքում նա հանդիպեց իր արդեն 4 տարվա գործընկերոջն ու միացավ «Լեմոնեյդ» ֆեյշնին։ Արևիկը պատմում է, որ հիմնադիր թիմում 4 ընկեր են, առաջին օրվանից հավատում էին իրենց ստեղծած արտադրանքին ու թեև շատ դժվարություններ են հաղթահարել, բայց չեն հանձնվել իրենց գաղափարն իրականություն դարձնելու մտքից։ «Լեմոնեյդը» թիմ ունի Հայաստանում է և Բեյրութում, որպես ընկերություն գրանցված է ԱՄՆ–ում։

Արևիկի խոսքով՝ հայ երիտասարդները ստեղծագործ են, յուրահատուկ և այդ տաղանդն արտահայտվում է իրենց ոճում։
Նա հաճախ է ճամփորդում  Հայաստանում, սիրում է բնության գրկում լինել։ Պատմում է, որ  Հայաստան գալուց հետո երեք տարի Կանադայում չէր եղել, երբ գնացել էր ընտանիքին տեսակցելու այնտեղ համոզվել էր, որ ճիշտ որոշում է կայացրել, քանի որ աշխարհի, որ կետում էլ լինում է մի քանի օր անց ցանկանում է հայրենիքը վերադառնալ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button