Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը. Քայլ Խանդիկյան

Լոս Անջելեսում ծնված և մեծացած Քայլ Խանդիկյանի հայկական դաստիարակության հիմքերը հայրական տատիկն ու պապիկն են դրել։ Թեվ մայրը լատինամաերիկացի է, բայց ինքը մեծացել է հայկական համայնքում, 15 տարի հաճախել հայկական վարժարան, որտեղ սովորել է գրել–կարդալ, հայոց պատմություն ու մշակույթ։ 16 տարեկան էր, երբ դասընկերների հետ առաջին անգամ եկավ Հայաստան։ Պատմում է, որ առաջին այցից շատ բան չի հասկացել, գուցե ժամանակն էր քիչ կամ դեռ փոքր էր տեսածն ու զգացածը գնահատելու համար։ 2015 թվականին, երբ «Դեպի Հայք» ծրագրով որոշեց գալ կամավորական աշխատանք կատարելու, այդ ժամանակ ցանկությունը մեծ էր ավելի մոտիկից ճանաչել ու զգալ հայրենիքը։


Քայլը սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնայի համալսարանի հաղորդակցության բաժնում, մասնագիտությամբ մարքեթոլոգ է։ Մինչև Հայաստան գալը 1 տարի աշխատել է ԱՄՆ–ում։
«Դեպի Հայք» ծրագրի ավարտից հետո Քայլը միացել է One Armenia հասարակական կազմակերպությանը, որը տասը տարի  դրամահավաքներ է կազմակերպել գյուղերում, համայանքներում և Արցախում փոքր զարգացման ծրարգեր ֆինանսավորելու համար։ Արդեն երկու տարի է, ինչ One Armenia փոխել է գործունեության ուղղությունը և զբաղվում զբոսաշրջության զարգացմամբ, քանի որ Հայաստանը մեծ պոտենցյալ ունի։

2492 զբոսաշրջային ընկերությունը դեռ մեծ թիմ չունի, հիմնական հյուրերն էլ հայերն են, բայց լինում են նաև արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Քայլն ասում է՝ տարբերվող ու որակյալ առաջարկներ են ստեղծում, որոնք ներառում են 3 հիմնական ուղղություններ՝ դրանք են բնությունը, բազմաճյուղ մշակույթը և հայկական հյուրընկալությունը, քանի որ ոչ մի տեղ նման ջերմ ու սրտաբաց վերաբերմուք չես հանդիպի։

Այս ընթացում Քայլը նոր բիզնես պլան է մշակել։ Պատմում է, որ երբ նոր էր եկել Հայաստան հասկացել էր, որ մեծ սեր ու հետաքրքրություն ունի հայկակական գորգագոծության նկատմամբ։ Նա հաճախ է գյուղերում հանդիպում գորգագործ վարպետների, որոնք թեև բարձրարժեք աշխատանքներ են ստեղծում, բայց դրանք չեն ունենում սպառման պատշաճ հնարավորություն։ Հիմա նա զբաղզվում է առցանց խանութի ստեղծմամբ, որտեղ կվաճառվեն հայկական գորերն ու կարպետները։
Քայլը չգիտի, թե դեռ ինչքան կմնա Հայաստանում, բայց ուր էլ որ տանի ճանապարհը հայրենիքի հետ կապը երբեք չի ընդհատվի։ 7 տարի է այստեղ է ապրելով կապվել հողին, ջրին ու մարդկանց։ Ամեն անգամ Հայաստանի մասին մի նոր բան բացահայտելով կարծես իր մասին էլ մի նորություն իմանա։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button