Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը․ Ալան Թորոսյան

Ալան Թորոսյանը ծնվել և մեծացել է ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Սովորել տեղի հայկական դպրոցում, հետո ուսումը շարունակել համալսարանում։ Թվային մարքեթինգի մասնագետ է։ 2019թվին էլ «Դեպի Հայք» ծրագրով 4 ամիս կամավորական աշխատանք է կատարել  տարբեր կազմակերպություններում։ Այդ ընթացքում նոր գիտելիքներ ու շրջապատ է ձեռք բերել: Ծրագրի ավարտից հետո Ալանը վերադարձել է ֆրանսիա մագիստրոսական կրթությունը շարունակելու։ 2021թվին արդեն «իԳործ» ծրագրով է եկել Հայաստան և աշխատել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում։
Մեկ տարի հայրենիքում բնակվելուց հետո Ալանը զգաց՝  Հայաստանն այն վայրն է, որտեղ ցանկանում է ապրել։  

Լուսանկարը՝ Ալանի ֆեյսբուքյան էջից

«իԳործ» ծրագրի ավարտից  հետո որպես հաղորդակցության մասնագետ աշխատանքի անցավ «Դեպի Հայքում»։ Այժմ զբաղվում է նաև կամավորական աշխատանքներում սփյուռքահայ երիտասարդների ներգրավմամբ։ Ասում է՝ ամեն տարի ԱՄՆ–ից, Ռուսատանից, եվրոպական տարբեր քաղաքներից 200 սփյուռքահայ է  գալիս Հայաստան։ Նրանց հետ հետաքրքիր է շփվել, աշխատել, միշտ նոր բան է սովորում, կապերն ընդլայնելու հնարավորությունը մեծ է։  
Ալանը ֆրանսիացի ընկերների հետ հաճախ է շփվում, միշտ խորհուրդ տալիս այցելել Հայաստան։ Իր առաջնային նպատակն է համարում ավելի շատ սփյուռքահայերի հայրենիքի հետ կապելը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button