Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը․ Ռիմա Այվազյան

Ռիմա Այվազյանը 2015 թվականին ուսումը շարունակելու նպատակով մեկնեց Ռուսաստան։ Մտադիր էր՝ համալսարանն ավարտելուց հետո երկար ժամանակ այնտեղ ապրել ու աշխատել։ Սանկտ Պետերբուրգում հյուրանոցային մենեջմնթով զբաղվող ընկերությունում էր աշխատում։ Ասում է՝ շատ էր սիրում գործը, և տուրիզի հետ իր առաջին հանդիպումը հենց այդ տարիներին է եղել։ Բայց ընտանիքից ու հայրենիքից հեռու ապրելու որոշումը մի քանի տարի անց կտրուկ փոխվեց։

Ռիման ավարտել է  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, որոշ ժամանակ աշխատել է մասնագիտությամբ։ Բայց 5 տարի է, ինչ զբաղվում է գինու համտեսի տուրերի կազմակերպմամբ։ Պատմում է, որ ամեն ինչ սկսկվել է 2018 թվականի փետրվարին, երբ խառը մտքերով նստած էր Պետերբուրգի իր տանը, և աչքովն ընկավ հեղինակային տուրերի կազմակերպման թեմայով վեբինար։ Որոշեց, որ ինքն էլ կարող է նման տուրեր կազմակերպել․ թեև սկզբում շատ բան չէր հասկանում ոլորտից, բայց ժամանակի ընթացքում մասնագիտացավ և սիրահարվեց գինու աշխարհին։ Ասում է՝ հեղինակային տուրերն ամենագեղեցիկ ուղղություններն են և ավելի շատ էմոցիաներ են պարգևում։

Լուսանկարը՝ Ռիմայի ինստագրամի էջից

Ռիման անցկացնում է թե անհատական, թե խմբային տուրեր, դրանք ներառում են այցելություններ տեսարժան վայրեր, գինու համտես և ճաշ։ Հիմնական զբոսաշրջիկները Ռուսատանից, Բելառուսից, Ղազախստան և երբեմն Ուկրաինայից ու Եվրոպայից են։ Ամենաշատ պահանջարկը Վայոց Ձորն ունի, քանի որ այնտեղ շատ են փոքր գինեգործարաններն ու հայտնի զբոսաշրջային վայրերը։ Ասում է՝ զբոսաշրջիկները հաճախ զարմանում են, որ Հայաստանն այսքան հարուստ գինու պատմություն ունի, քանի որ շատերին հայտնի է միայն կոնյակը։ Բայց այստեղ հնուց ի վեր գինեգործության տեխնոլոգիաներ են եղել, խաղողն ու գինին մեծ կարևորութուն են ունեցել հայկական մշակույթի մեջ, և այդ ամենը ներկայացնելը հետքրքիր ու պատասխանատու աշխատանք է։

Գինու համտեսի տուրեր կազմակերպելուց բացի վեջերս էլ ստեղծել է արծաթյա կախազարդերի ու բրասլետների իր բրենդը։ Մեծ թիմ չունի, հիմնական աշխատանքն ինքն է կատարում, բայց կողքին կան մարդիկ, որոնք աջակցում են։
Ռիման մտադիր է աշխատել մեծ ընկերությունների հետ՝ պահպանելով տուրեր կազմակերպելու անհատական մոտեցումը։ Ասում է՝ հյուրերին պետք է պատմել ոչ միայն տեղական գինիների, այլև գինեգործության հայկական հարուստ արմատների մասին, և այնպես ճանապարհել նրանց, որ սիրահարված հեռանան Հայաստանից։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button