Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը․ Արփի Ասատրյան

Արցախյան 44–օրյա պատերազմն Արփի Ասատրյանին ԱՄՆ–ից բերեց Հայաստան ու մի քանի շաբաթ նախատեսված այցը վերածեց հստակ որոշման՝ ապրել ու աշխատել հայրենիքում ու հայրենիքի համար։ Մասնագիտությամբ հոգեբան Արփին պատերազմական օրերին և դրանցի հետո Մուրացան ռազմական հոսպիտալում կամավորական աշխատանք էր կատարում։ Պատերազմի ավարտից հետո  հոգեբանական աջակցության կարիք ունեցողների թիվը գնալով ավելանում էր։ Արփին փորձում էր բոլորին օգնել ու, եթե ոչ խորքային լուծել, ապա գոնե թեթևացնել պատերազմի թողած հոգեբանական ու ֆիզիկական հետևանքները։
Այդ օրերին որոշեց ստեղծել «Առաջնագծի հոգեբաններ» ՀԿ, տարբեր երկրներից հրավիրեց մասնագետների, որոնք աշխատում էին հաշմանդամություն ունեցող զինվորների, որդեկորույս մայրերի ու անհայտ կորած զինծառայողների ընտանիքիների հետ։

Լուսանկարը` Արփիի ֆեյսբուքյան էջից

«Առաջնագծի հոգեբանների» աշխատանքը չի սահմանափակվում միայն կենտրոնում, նրանք այցելում են մարզեր, հանդիպում բնակիչների հետ, սեմինարներ անցկացնում։ Արփին ասում է՝ հիմա բոլոր մեծ ծրագրեր կապված են սահմանամերձ գյուղերի հետ, քանի որ այնտեղ մարդիկ ուշադրության կարիք ունեն։

Լուսանկարը` Արփիի ֆեյսբուքյան էջից

Արփին հաճախ է ճամփորդում, ուզում է ծանոթանալ հայրենի բնության գողտրիկ անկյուններին։ Պատմում է, որ մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ և Հայաստանի հետ կապված բոլոր հիշողությունները ձեվավորել էին ծնողների պատմածներով ու նկարներով։ Միշտ մտածել է, որ հասուն տարիքում կտեղափոխվի Հայաստան, բայց որ այսքան շուտ կգար այդ օրը երբեք չէր պատկերացրել։

Արփիի խոսքով՝ հայերը սիրում են շփվել, ջերմ ու հոգատար են, իսկ ահա ԱՄՆ–ում օրը հաճախ սկսվում և ավարտվում էր աշխատանքով։ Այստեղ շատ ընկերներ է ձեռք բերել, հանդիպել ընտրյալին, որն ի դեպ 4 տարի առաջ է եկել Սիրիայից։ Նրանք պատրաստվում են ընտանիք կազմել ու ապրել Հայաստանում։
Արփին փորձում է օգնել բոլորին, հաջողության պատմություններից  ոգևորվում ու աշխատանքը նոր թափով շարունակում։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button