Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը․ Մարիաննա Չոբանյան

Մարիաննա Չոբանյանը մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը Ալավերդի քաղաքից տեղափոխվեց Բելառուս։ Ասում է՝ Հայաստանի մասին իր բոլոր հիշողությունները ձեվավորվել են ամեն տարի ամառային արձակուրդներին հարազատներին ու տեսարժան վայրեր այցելություններով։ Իսկ երբ մեծացավ սկսեց փնտրել ծրագրեր, որոնցով հնարավոր կլիներ մի քանի շաբաթով կամ ամսով գալ հայրենիք։


Միջազգային հարաբերությունների մասնագետ, անգլերեն–իսպաներեն թարգմանիչ է Մարիաննան, սովորել է Մինսկի համալսարանում, հետո մագիստրոսական ուսումը շարունակել Մինսկում և 4–ամսյա ծրագրով ԵՊՀ–ում։
2019թվին միայնակ տեղափոխվել հայրենիք, որոշ ժամանակ անց ընտանիքն է միացել նրան։ Ասում է՝ տասը տարի մտածել են վերադառնալու մասին, բայց միշտ, ինչ որ առիթ են փնտրել վերջնական որոշում կայացնելու համար։
Երբ նոր էր եկել Հայաստան որպես ադմինիստրատիվ օգնական աշխատանքի էր անցել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ։ Հիմա «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ծրագրերի ղեկավարն է։ 2020թվին մի քանի ամիս կամավորական աշխատանք է կատարել հիմնադրամում հետո նրան առաջարկել են համագործակցել։ «Վերադարձ Հայաստանը» զբաղվում է հայրենադարձների ինտեգրմամբ, քաղաքացիության, կացության իրավունք ստանալու և այլ հարցերի մասին իրազեկմամբ ու աջակցությամբ։ Ասում է՝ սիրով աշխատում է հայրենադարձների հետ և անհարժեշտության դեպքում իր փորձը փոխանցում։

Լուսանկարը՝ Մարիաննայի ֆեյսբուքյան էջից

Մարիաննայի խոսքով՝ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, որոնք ցանկանում են կարճաժամկետ ծրագրով կամ մշտական տեղափոխվել Հայաստան, բայց մտավախություններ ունեն, կարող են դիմել հիմնադրամին։ Բացի այս «Հայերենի դասեր հայրենդարձների համար» ծրագիրն է իրականացնում, Ֆորմալ, ոչ ֆորմալ հանդիպումներ կազմակերպում։
Հայաստանը միայն Երևանը չէ, պետք է հաճախ գյուղերով ու քաղաքներով շրջել, շփվել տեղացիների հետ, ճանաչել հայրենիքդ, –ժպիտով ասում է Մարիաննան ու նկատում՝ հայրենիքից հեռու ապրելն ու ինքնությունը պահելը հեշտ չէ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button