Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը. Մարալ Մաթիկ

Կանադայի Մոնրեալ քաղաքում է ծնվել 22–ամյա Մարալ Մաթիկը։ «Դեպի Հայք» ծրագրով շաբաթներ առաջ է եկել հայրենիք։ Նկարչուհի Մարալը միշտ յուրահատուկ վերաբերմունք է ունեցել հայկական մշակույթի նկատմամբ։ Ասում է՝ ամեն ինչ նրան միշտ դեպի Հայաստան ու դեպի արմատներ է տարել։ Մոնրեալի համալսարանում իր նախագծերը միշտ հայկական թեմաներով են եղել։ Այժմ հայ արվեստագետներից հայկական տարազի պատրաստման հմտություններն է սովորում։

Լուսանկարը՝ Մարալի ինստագրամյան էջից

Մարալն իր ընտանիքիում առաջինն է, որը եղել է Հայաստանում։ Ծնողները ողջունել է նրա որոշումը, քանի որ կարևորում են հայկական արմատերին մոտ լինելը։ Առաջին անգամ ընկերների հետ անցած տարի է եկել, շրջել տեսարժան վայրերով և հետ վերադարձել։ Պատմում է, որ երբ փոքր էր իր անունն այնքան էլ չէր սիրում, բայց երբ հասկացավ նշանակությունն ուշադիր էր, որ դպրոցում, համալասրանում անունը ճիշտ արտասանեն։ Ասում է՝ ինքը միշտ վազվզում է մարալի պես և հաճախ երևակայում, որ Հայաստանի լեռներում է։
Մարալը սիրում է Երևանում զբոսնել, բնության գրկում լինել, հիանալ հայկական լեռնաշխարհի յուրահատուկ պատկերներով։ Դեռ ընկերներ չունի այստեղ, բայց նկատում է՝  հայերը սիրում են շփվել, ջերմ ու հոգատար են։ Մի քանի ամիս անց կվերադառնա Մոնրելա ուսումը շարունակելու, բայց ավարտելուց հետո երկար ժամանակով կգա։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button