ՖիլմON

ՖիլմON | Moneyball. Մարդ, ով փոխեց ամեն ինչ

Moneyball. 2011 ‧ Sport/Drama ‧ 2h 13m

Ի՞նչ կանես, երբ մի օր պարզվի, որ տարիների կառուցած ինչ-որ բան, կարևոր չէ, թե ինչ, կամաց-կամաց սկսում է քանդվել, ու այդ ընթացքում, փառահեղ այդ տեսարանին հետևելով հասկանում ես, որ եթե մի քիչ էլ դանդաղես, մի քիչ էլ շարունակես աչքերդ սառեցրած անթարթ նայել, լավ չի լինի։

Մտածելու համար հաստատ ժամանակ կունենաս, արի հիմա մի քիչ զրուցենք։ 5 րոպե, ոչ ավել։ Դու, ես ու Brad Pitt-ը, ընթացքում կմիանա նաև Jonah Hill-ը։

Մարդ, ով փոխեց ամեն ինչ։ Փորձեմ այսպես թարգամանել Brad Pitt-ի մասնակցությամբ MoneyBall սպարտային դրամայի վերնագիրը։

Օքլենդի բեսյբոլի թիմի առաջ ծանրաքարշ դժվարություններ են առաջանում։ Billy Beane-ի՝ մարզչի առջև հարց էր դրվել՝ քիչ ֆինանսով ստեղծել և պահպանել այնպիսի թիմ, որը մրցունակ կլիներ։

Սա պատմություն է բեյսբոլի թիմի մի մարզչի և վերլուծաբանի մասին, ովքեր միասին կարողացան շատ քիչ բյուջեով հասնել այնտեղ, որտեղից անընդհատ ցանկանում էին ներքև հրել։ Այսինքն՝ հասան վերև։

Առաջին հայացքից, գուցե դու էլ ինձ պես մտածես, որ բեյսբոլը քոնը չէ, ֆիլմը չի հետաքրքրելու, պլյուս, եթե սպորտով էլ հետաքրքված չես, չարժի նայել։ Բայց մի շտապիր, որովհետև դու էլ ինձ պես ապրում ես մի երկրում, որտեղ յուրաքանչյուր ոլորտ իր քարացած սկզբունքները, ձևերն ու աշխատելաոճն ունի։ Մարզիչ Billy-ն, նույն ինքը սիրելի Brad Pitt-ը, ճգնաժամին դեմ դիմաց դուրս գալուց հետո փորձեց կոտրել ամբողջ շղթան։ Ինչպե՞ս արեց դա սպորտային թիմի մարզիչը։ Ինչպե՞ս կարող ես դու էլ քո կյանքում ու ոլորտում այդպես անել։

Հերթական ժողովի ժամանակ մարզիչն աշխատակիցներին խնդրում է առաջարկել լուծումներ՝ թիմը պահելու և առհասարակ կյանքում չկոտրվելու համար։ Բոլորն սկսում են հնացած ու ստանդարտ ինչ-որ տարբերակներ ասել, որպեսզի սփոյլ չանեմ, չեմ մանրամասնի, բայց շեշտեմ, որ մարզիչը ոտքից գլուխ փոխեց ծրագիրը։ Շարժվեց հոսանքին հակառակ։ Ի դեպ, մեկ-մեկ երևի պետք է փոխել հունը՝ ավելի լավ բանի հասնելու համար։

Pitt-ը չգիտեմ արդյոք կերպարի պես չկոտրվող, «ցինիկ», անվախ ու համարձակ է կյանքում, բայց ֆիլմում կերպարն այնքան լավ է մարմնավորել՝ մոռացել էի, որ Brad-ն է:

Երիտասարդը Jonah Hill-ը, Leonardo DiCaprio-ի մտերիմ ընկերն է, ով այս ֆիլմում խելացի վերլուծություններ է անում, Brad-ի կերպարի հակապատկերն է ու հրաշալի բալանս էր ապահովում, բայց մեկ է, ինքը The Wolf of Wall Street-ում ֆանտասիկ զույգ էր Leo-ի համար:

Սա մարդու մտավոր ուժի, կրեատիվի մեծ չափաբաժնի, համարձակության, կյանքի առաջարկածի հետ գործարքի մեջ մտնելու, ջախջախվելու, փառավորվելու, մարդկանց հետ խոսելու, մարդկանց համոզելու ու արած գործին հավատալու մասին հրաշալի ֆիլմ է, որը պարզ մեխանիզմներով ներկայացնում է, թե ինչ է մարկետինգը:

Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր դիտել և տպավորությոններովս ու մտքերովս կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button