ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա. «Հերակլեսը և Ավգյան Ախոռները». Թեք Տեղ

2012 թվականին Ֆրանկ Ռամեի և Դարիո Ֆոյի «Բռնաբարություն» պիեսի բեմադրությամբ Երևանում բացվեց Թեք տեղը՝ որպես ազատ և այլընտրանքային թատերական հարթակ, փորձարարական, արվեստային, ոչ ֆորմալ կրթության վրա հիմնված թատրոն։ Այն իր տեսակի մեջ միակն է ու տարբերվում է պետական թատրոններից թե՛ ձևաչափով, թե՛ մոտեցումներով, թե՛ խնդիրներով։ «Թեք տեղ» թատերախումբը չի ֆինանսավորվում պետության կողմից, և այն ամենն, ինչ արվում է, կարելի է ասել կամավորության սկզբունքով է։

Նունե Դանիելյան
«Ուրիշի համար» ներկայացում

Դրամատուրգ Ֆրիդրիխ Դյուրենմաթի երգիծական, երբեմն ֆարսային տրագիկոմիկական թատերգությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում գերմանական թատրոնի  համար առանցքային դեր են ունեցել։

Գրողն ասում էր՝ բեմը տեսությունների մշակման վայր չէ, այլ փորձարարության, թատրոնի պոեզիան ու էությունը զարգացնելու վայր։ Կարծում եմ՝ այդ պոեզիան թատրոն բերելու միտում է ունեցել Նանոր Պետրոսյանը, բեմադրելով գրողի «Հերակլեսը և ավգյան ախոռները»  ռադիոթատերգությունը։

«Հերակլեսը և ավգյան ախոռները» ներկայացում

Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ «Թեք Տեղ» թատերախմբի և ռադիոթատերգության մասին, ինչու ռեժիսորը բեմադրեց այս պիեսը, ովքեր են դերակատարները, արդյոք ունեն թատերական կրթություն, ինչ խնդիրներ ունի թատրոնն այսօր և ոչ միայն։

«Հերակլեսը և ավգյան ախոռները» ներկայացում
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button