Ստարտափ Հայաստան

Հայկական արտադրության քաղցր դիետա․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Դավիթ Կարախանյանը առաջին մանսագիտությամբ ինժեներ է, երկրորդ մասնագիտությունը սովորել է հանրային կառավարում բաժնում, երրորդն արդեն միջազգային հարաբերություններն են։ Կարծում է, որ ամբողջ կյանքում սովորելու է՝ անկախ տարիքից և զբաղվածությունից։ Դավիթը նաև մեծ սեր ունի սպորտի հանդեպ, այդ առիթով էլ տարիներ առաջ որոշում է բացել մի մարզասրահ, որը հետագայում դառնալու էր այսօրվա բիզնես գաղափարի՝ չգիրացնող առողջ սնունդ արտադրելու իրագործման շարժիչ ուժը։

Բաղադրատոմսի հեղինակը Դավիթն է։ Փաստորեն բարդ բան չկա, գրանոլա պատրաստելն այնդքան էլ դժվար չէ, ասում է Դավիթն ու ավելացնում, որ ինժեներ լինելով էլ կարելի է պատրաստել մի այնպիսի առողջ սնունդ, որը դուր կգա բազմաթիվ մարդկանց և կարժանանա անգամ բժիշկնեի դրական արձագանքին։

Բաղադրատոմսի մեջ օգտագործվում է տեղական հումք, սա ըստ Դավիթի կարևոր նախապայման է, երբ հայկական արտադրություն պիտակն ես ամրացնում արտադրանքի վրա և հետո․․և հետո ինչու միասնական աշխատանքով չստեղծել լավագույնը։

Դավիթն իր բիզնեսը անվանում է ընտանեկան։ Զբաղվածության հետ հասկացավ, որ ինքը չի կարող միշտ պատրաստել սալիկները, օգնության հասավ քույրը, ում Դավիթն անձամբ է սովորեցրել պատրաստման ընթացքը։

Դավիթն ուրախ է, որ կարողանում է Հայաստանում բիզնես գործունեության ծավալել, բայց փաստում է նաև, որ դժվարությունները բազմաթիվ են, ու դրանք հաղթահարվում են շնորհիվ մտքի, որ Հայաստանում պետք է արարել, որքան էլ դժվար լինի, սա մեր երկրիրն է ու միասնական պետք է առաջ շարժվել։

Հայկական արտադրություն ունենալը (ցանկացած ոլորտում) հրաշալի է, բայց գուցե կան բիզնես շահեր, որոնք դեռ չենք կարողանում համատեղել, օրինակ՝ հաճախ խանութներում հայկական արտադրանքը այնպես չի ներկայացվում, ինչպես օրինակ դրսինը, տեսանելի տեղում չեն դնում, կասկածում են վաճառքի հարցում և ուշադիր չեն լինում, բայց դա էլ է լուծելի հարց, ասում է Դավիթը, ժամանակի և բանակցային հմտությունների հարց է։

Դավիթը երբեք գոհ չի լինում, դա՝ ըստ նրա, շարժիչ ուժ է ավելի զարգանալու և առաջ գնալու համար, չնայած պետք չէ լինել նաև խիստ քննադատ, սխալվելն էլ է նորմալ, չսխալվելն էլ։ Ապագայում նախատեսվում են նոր առողջ սննդի արտադրություն, կարևոր նախապայմանով՝ պահել հայկական արտադրանքի որակը։

Ցուցադրել ավելի
Back to top button