Ստարտափ Հայաստան

Երկրորդ հղիությանս ժամանակ հենց իմ արտադրած «բազմաժանր» հագուստներն էի կրում։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Ճապոներենի թարգմանիչ Լուսինե Խաչատրյանը համատեղության կարգով նաև զբոսավար է։ Ամբողջ կյանքում զբաղվել է այդ գործով։ Որոշ ժամանակ ապրել է Ճապոնիայում։ Այստեղ նրանց պատմում է մեր երկրի մասին։ Դե պարզ է, որ ժամանակ չի եղել իր մտածած գաղափարներն իրագործելու։ Դրանք խորը քնից արթնացել են, որոշ ժամանակ պտտվել, նորից քուն մտել։

Չարաբաստիկ համավարակը, այդ դեպքում Լուսինեի համար նոր դռներ բացեց։ Առաջինը տուրիզմի ոլորտը տուժեց, Լուսինեն ժամանակավոր կորցրեց աշխատանքը։

«Բագինում» Լուսինեն առաջարկում է հայկական արտադրության հագուստ։ Առաջին անգամ փորձեց հղի կանանց համար կարել, հավանության արժանացավ, տեղից այդ կարգավիճակում գտնվող կանանց հագուստի տեսականին շատ չէ, ուստի հայակական արտադրության էլ դժվար է գտնել։

Մասնագիտությամբ զբոսավարը սկսել է կարել ու հանկարծ հասկացել, որ կար ու ձևից հեռու է։ Հետո հասկացել է, որ բնատուր շնորք ունի՝ արմատներով փոխանցված։

Այսօրվա Հայաստանում Լուսինեն այն վառ գույներից մեկն է, ում շնորհիվ երկիրը պայծառ է դառնում։ Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր արարում ու ստեղծում են հենց Հայաստանում, որովհետև Հայաստանը բացառիկ ջերմ ու հոգատար երկիր է, որի նմանը դժվար թե գտնենք այլ տեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button