Ստարտափ Հայաստան

«Մեր ամենավաճառված պայուսակը ստեղծվել էր սխալի հետևանքով»․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

«Պրավիզզը» հայկական արտադրության պայուսակների, աքսեսուարների նոր բրենդ է։ Հիմնադիրը Անահիտ Մանուչարյանն է։ Նրա թիմը բաղկացած է երկու հոգուց։ Երկուսն էլ իգական սեռի ներկայացուցիչ են։

Համավարակից առաջ Անահիտը տուրիստական ոլորտում բիզնես ուներ։ Հետո սահմանափակումներ եղան, առաջինը հենց այդ ոլորտը տուժեց, ու այդ ժամանակ Անահիտը որոշեց, որ անգործ մնալու փոխարեն պետք է ստեղծել մեկ այլ բիզնես։

Քանի որ միայնակ չէր հասցնի, Անահիտը որոշում է աշխատանքի հայտարարություն տալ։ «Փնտրում ենք աշխատակից»։ Արմինե Կարապետյանը տեսնում է հայտարարությունն ու որոշում դիմել՝ չիմանալով, թե խոսքը կոնկրետ ինչ աշխատանքի մասին է։

«Պրավիզզ»ի աշխատակից Արմինեն

Ինքնուրույն կարողանում են սովորել ամեն բան, բայց ինչ-որ պահի Անահիտը զգում է որ պրոֆեսիոնալ կրթություն ստանալը անհարաժեշտություն է։

«Պրավիզզ»ի հիմադիր Անահիտը

Հայկական արտադրանքը պետք է ճանաչելի դառնա տարածաշրջանում, հետո ամբողջ աշխարհում, սա երազնաք չէ, սա նպտակ է, որին հասնելու են, ասում է Անահիտը։

Կանայք կարողացել են Հայաստանում միայնակ բիզնսես ստեղծել զրոյից։ Այն ամենն ինչ պետք է իմաալ Հայաստան աշխարհի կանանց մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button