Ստարտափ Հայաստան

 Որոշեցինք ազգանվան շարունակության մեր տարբերակը մտածել՝ բիզնեսի միջոցով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հասմիկ Թամամյանի և քույրերի բիզնեսը հիմնադրվեց հետաքրքիր պայմաններում և հետաքրքիր առիթով։ Հայ ընտանիք, որտեղ ծնվեց երեք աղջիկ։ Ազգը շարունակող չկա, երկար տարիներ այս միտքը շրջանառվել է ընտանիքում, Հասմիկն ու քույրերը մեծանում են ու որոշում այդ լուրջ հարցն ինքնուրույն պետք է որոշել։ Ստեղծում են զարդերի բիզնես, անվանում են՝ Թամամա։

Հենց սկզբից քույրերի գաղափարը թերահավատորեն է ընդունվել։ Մտածել են՝ դե մեր աղջիկներն են, հերթական խենթ գաղափարներն են, կգան, կիրագործեն ու էլի կանցնեն հաջորդին։

Հայաստանում հայ կինը բիզնես կարող է ստեղծել, կարող է նաև հաջողել, բայց Հասմիկն իր օրինակով է պատմում, որ շատ դժվար է հավասարապես  ուշադրություն դարձենլ և ընտանիքին և բիզնեսին։ Հստակ չգիտի՝ խնդիրը միայն հայաստանում է առկա, թե՞ ամբողջ աշխարհում, բայց որ նման խնդիր կա բիզնեսով զբաղվող կանանց կյանքում, դա փաստ է։

Ցուցադրել ավելի
Back to top button