Ստարտափ Հայաստան

Քույր ու եղբայր Հայաստանում փողկապի արտադրություն են հիմնել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լիանա Մխիթարյանը Չինաստանում ապրելու ժամանակ որոշում է բիզնես ստեղծել։ Այդ ընթացքում ոգևորությունը մեծ է լինում։ Լիանան մետաքսի կոտրից ձեռագործ մազակալներ էր պատրաստում։ Տեսնելով, որ Հայաստանում արդեն շուկայում շատ են մազակալները, փորձում է հարդարման պայուսակներ կարել։

Ու մի օր մայրիկը խոսքի մեջ պատմում է Լիանայի եղբոր՝ Միքայել Մխիթարյանի ծրագրերի մասին։ Հենց այդ ժամանակ էլ պարզ է դառնում՝ հայկակակն արտադրության ձեռագործ փողկապ չկա։ Պետք է հնարավորինս շուտ այդ գաղափարը կյանքի կոչել։

Գաղափարը 2017-2018 թվականներից կար, իսկ բիզնեսը ստեղծվեց 2019-ին։ Գլխավոր պատճառը մասնագետի պակասն էր։ Լիանան մեծ քանակությամբ թանկարժեք կտոր է կորցրել, ճիշտ չէին կարել, վաճառքի տեսք չուներ։ Դա բիզնեսում առաջին ու թերևս գլխավո անհաջողությունն էր։ Դեպքից հետո օգնության է հասնում մայրիկը։ Սկսում է անձամբ կարել։ 

Փողկապն առաջին անհրաժեշտության իր չէ, բայց Մխիթարյանների բիզնեսն այսօր կարողանում է իրեն արդարացնել։ 

Ցուցադրել ավելի
Back to top button