Իմ օրինակը

Սեյրան Յայլախանյանի օրինակը

«ՄԵՆՔ» ֆեյսբուքյան խումբը ստեղծվել է 2020թվականի սեպտեմբերի 28–ին։ Մինչև Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտը խմբի ադամները պայքարում էին ապատեղեկատվության, կեղծ էջերի, ոչ հավաստի լուրերի դեմ։ Խմբի համակարգող Սեյրան Յայլախանյանն ասում է, որ այդ օրերին նրանց հաջողվել է արգելափակել 300–ից ավելի էջերի ու օգտատերերի հաշիվներ։ Պատերազմի ավարտից հետո, Սեյրանը մտածում էր փակել խումբը, բայց խորհրդակցելով մյուս անդմաների հետ որոշեց պահել այն՝ փոխելով գործառույթը։ Մեկ գաղափարի շուրջ համախմբվելով խմբի անդամները սկսեցին գումար նվիրաբերել 44–օրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինովորներին, նրանց ընտանիքներին օգնելու նպատակով։
Օգնում են բոլոր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն ու չեն հաշվում, թե ինչքան գումար են այսքան ժամանակ փոխանցել,–ասում է Սեյրանն ու հավելում՝ իրենց արածը ոչինչ է այն ամենի դիմաց, ինչ տղաներն էին անում սահմանին։

Լուսանկար՝ Սեյրանի ֆեյսբուքյան էջից

Մասնագիտությամբ իրավաբան է Սեյրանը։ Ասում է՝ իրավաբանական գիտելիքներ ամենուր են պետք, բայց դեռ փորձ չունի այդ ոլորտում։ Մի քանի տարի է, ինչ IT ընկերությունում է աշխատում։  
Պատերազմի մասնակից երիտասարդներից շատերը դեռ մասնագիտական կողմնորոշում չունեն, իսկ «Մենք»–ի նվիրատվությունները նպատակային դարձնելով կարելի է օգնել նրանց մասնագիտութուն ձեռք բերել, օրինակ՝ անհրաժեշտ տեխնիկա գնել կամ աջակցել ուսում բուհում շարունակել։
Սեյրանի խոսքով՝ կապ չունի տղաները պատերազմին կամավոր են գնացել, ժամկետային կամ պայմանագրային զինծառայող են եղել, պետք է խոնարհրվել բոլոր այն մարդկանց առջև, ովքեր առանց երկմտելու զենք վերցրեցին ու անձնուրց պայքարեցին հայրենի հողի ամեն մի թիզի համար։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button