Իմ օրինակը

Անահիտ Բաղդասարյանի օրինակը

Ամիսներ առաջ Ստեփանակերտում անցկացվեց «Ինքնահռչակ նկարիչ» կոմիքսների ամառային դպրոցը, որը նախաձեռնել էր արցախցի պատմաբան, ազգագրագետ Անահիտ Բաղդասարյանը։  Երկար տարիներ է, ինչ Անահիտն ապրում է Մոսկվայում, ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ պատմեց, որ նման դասընթաց անցկացնելու միտք նրա մոտ առաջացել էր պատերազմից հետո, երբ գնացել էր Արցախ։ Ասում է՝ սիրում է նկարել, ազատ ժամանակ կոմիքսներ է ստեղծում կամ դրանց համար սցենար մշակում, քանի որ կարծում է , որ պատկերապատումը մեծ ազդեցություն ունի ժամանակակից մշակույթի վրա և մեր պատմության մասին պետք է խոսենք տարբեր լեզուներով՝ այդ թվում կոմիքսների։
Անահիտի խոսքով՝ նկարելու համար պրոֆեսոնիալ պետք չէ լինել, եթե սիրում ես արվեստը, ապա այն կօգնի արտահայտել մտքերդ։ Դասընթաց օգնում է ստեղծագործող մարդականց  արվեստի ու կոմիքսների միջոցով խոսել Արցախի, բնակինչների ու առկա խնդիրների մասին։

Կոմիքսների ամառային դպրոցի մասնակիցները

Ծրագրի շրջանակում 6 հանդիպում է տեղի ունեցել ՝ 4 դասախոսություն և 2 սեմինար: Դասընթացները վարել են ոլորտի մասնագտեները։ Կոմիքսների ամառային դպրոցի ուսանողների ստեղծած աշխատանքները մեկ գրքի մեջ կհավաքվեն, որպեսզի աշխարհին ներկայացվի՝ ովքեր են ապրում Արցախում, ինչն է նրանց անհանգստացնում:

Լուսանկարը՝ Անահիտի ֆեյսբուքյան էջից

Եթե մասնակիցներից մեկն էլ  հետագայում սկսի զբաղվել պատկերապատմամբ, ապա մեծ հաջողություն կլինի,– ասում է Անահիտն ու հավելում, որ  հիմա ցանկանում է ամառային դպրոցն ամենամյա դարձնել, ավելի շատ մասնակիցներ ընդգրկել:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button