Իմ օրինակը

Ժաննա Հարությունյանի օրինակը

«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ–ի Արմավիրի մասնաճյուղի համակարգողն է 18–ամյա Ժաննա Հարությունյանը։ Սովորել է Գեղակերտի «Արամթ» ինժեներական լաբորատորիայում, այժմ ինքն է դասավանդում Վաղարշապատի 2–րդ դպրոցի «Արմաթում»։ Պատմում է՝ երբ մեկ տարի առաջ, որպես կամավոր միացավ նախաձեռնությանն այդ ժամանակ չէր պատկերացնում, թե ինչպես է փոխվելու իր կյանքն ու մտածելակերպը, որ ավելի շատ է հետաքրքրվելու համայնքի խնդիրներով ու դրանց լուծման համար ուղիներ հենց ինքն է փնտրելու։ Ժաննան իր առջև նպատակ դրեց՝ Գեղակերտում երիտասարդական կենտրոն ստեղծել և մի քանի ամիս անց իրականացրեց:

Գեղակերտ գյուղում բացված  կենտրոնը Խոյ համայնքի միավորված 17 գյուղերի երիտասարդներին ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս։ Նրանք կարող են մասնակցել անգլերեն դասընթացի, հոգեբանության, ծրագրավորման և այլ թեմաներով անցկացվող սեմիներների։ ժաննայի խոսքով՝ թիմում կարևորում են համագործակցությունը, քանի որ այդպես աշխատանքներն ավելի արդյունավետ և նպատակային են դառնում։

Արդեն կես տարի է, ինչ ՄԵՄ–ում ձևավորված թիմով միացել են Ռեարմենիա համագործակցության հարթակին և իրականացրել «Լաբորատորիաներ Սյունիքի դպրոցներին» նախագիծը։ Հանգանակված գումարով այժմ աշխարագրության, կենսաբանության, քիմայի լաբորատորիաներ են կառուցվում Սյունիքի սահմանամերձ  դպրոցներում։ Այս նախագիծը հաջողությամբ իրականացնելուց հետո ստեղծել են «Տեր եմ» հայրենատեր նախագծերի աջակցության հիմնադրամը։

Ժաննան ասում է՝ այն ամենն, ինչ անում է նպատակային է, ցանկանում է, որ գալիք սերունդները հպարտանան այն Հայաստանով, որ ինքն ու իր հասկակիցները կժառանգեն նրանց։ Իսկ հզոր ու ամուր սահմաններով հայրենիք ունենալու առաջին պայմանն ամենօրյա ու ամենժամյաt քրտնաջան աշխատանքն է։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button