Իմ օրինակը

Սառա Սթայցի օրինակը

Հայկական արմատներով, հայկական լեռնաշղթաները հաղթահարող, արդեն նաև հայկական  անձնագրով Սառա Սթայցը Վաշինգտոնից 4 տարի առաջ է եկել Հայաստան ու հիմնովին փոխել կյանքը։ Մասնագիտությամբ մարքետոլոգ է, մինչև Հայաստան տեղափոխվելն աշխատում էր միջազգային կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունում։ Ասում է՝ հետաքրքիր աշխատանքն էր, բայց եկավ մի պահ, երբ զգաց, որ դա այն չէ, ինչ իրեն անհարժեշտ է։
Տարիներ առաջ հայ համայանքի Սուրբ Ծննդյան խնջույքին նրան պատմել էին «Դեպի Հայք» հիմնադրամի մասին ու խորհուրդ տվել դիմել։ Սառան ասում է՝ այդ ժամանակ չէր կարող թողնել աշխատանքը, բայց հստակ որոշեց՝  հնարավորությունը բաց չի թողնելու։ Մի քանի տարի անց ՝ 2018 թվականի մայիսի 31–ին արդեն Հայաստանում էր։

Լուսանկարը՝ Սառայի ֆեյսբուքյան էջից

Գյումրիում գործող հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման Կարիտաս Արեգակ Հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնում Սառան կամավոր աշխատանք էր կատարում։ Օգնում էր սոցիալական մեդիայի, թարգամանությունների, ֆոնդհայթհայթման գործում։ Մեկ տարի անց նրան առաջարկում են աշխատանքի անցել կազմակերպությունում։ Սառան սիրով է ընդունում առաջարկը, քանի որ ի  սրտե կապվել էր, թե՛ Հայաստանի, թե՛ երեխաների հետ։ Լուսավոր, յուրահատուկ ուժով են օժտված երեխաներն ու նրանց հետ շփումը դրական էներգիա է տալիս,–նշում է երիտասարդ աղջիկը։

Սառան և Հովհաննեսն են, «Էմիլի Արեգակ» առաջին ներառական փուռ–սրճարանում

ԱՄՆ–ում ապրելու տարիներին Սառան շատ է շրջագայել։ Կյանքի ամենահետաքրքիր ու դրական մասնիկն է ճամփորդությունը, –ասում է նա ու հավելում, որ մինչև 2018թ. Հայաստան չէր եկել։ Թեև շատ երկրներում է եղել, բայց զարմանքով ու հիացմուքնով է նկատում՝ փոքրիկ Հայաստանն այնքան հարուստ է տեսարժան, հետաքրքիքր պատմությամբ վայրերով, որ անվերջ կարելի է բացահայտել ու սիրահարվել։

Սառան Խուստուփի գագաթին

Ավելուկ, չեչիլ պանիր և հայկական բաղադրիչներով ուտեստներ է սիրում ու նաև պատրաստում Սառան: Երբ նոր էր տեղափոխվել Հայաստանը լավ ճանաչելու համար խորհուրդ էին տվել Երևանից դուրս ապրել, լեզուն սովորելու համար էլ շատ շփվել մարդկանց հետ։ Վերջերս Սառան իր կազմակերպությունն է ստեղծել ԱՄՆ–ում, որը գործում է ի նպաստ Գյումրիի։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց տներում որոշակի հարմարություններ են ստեղծում և արդեն կարողացել են օգնել մի քանի մարդու։

Աշնանը նրա հայրն ու մայրը երկու ամսով կգան Հայաստան կամավորական աշխատանք կատարելու։ Գյումրիում ապրելու ընթացքում նա մի քանի անգամ մեկնել ԱՄՆ ընկերների հարսանիքին մասնակցելու կամ էլ  ծնողներին տեսնելու համար։ Ասում է՝ ընտանիքին կարոտում է, բայց նրանք ուրախ են, որ ինքը Հայաստանում երջանիկ է զգում իրեն և դա բանական է նրանց:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button