Իմ օրինակը

Անուշ Ասլանյանի օրինակը

Լոռու մարզի Դարպաս գյուղից է Անուշ Ասլանյանը, 2014 թվականին հիմնադրել է «Հավասար իրավուքններ, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող մարդկանց» ՀԿ։ Մասնագիտությամբ կենսաբան է Անուշը, սովորել է Վանաձորի պետական համալսարանում։ Ասում է՝ սիրում է իրեն փորձությունների ենթարկել, նոր հմտություններ ու ծանոթություններ ձեռք բերել։ Մի քանի ամիս է, ինչ աշխատանքի է անցել է Լոռու մարզային գրադարանում։ Հաջողությամբ հասցնում է, թե՛ կազմակերպության, թե՛ գրադարանային գործերը։

Լուսանկարը՝ Անուշի ֆեյսբուքյան էջից

Մասնանգիտությամբ կենսաբան է Անուշը, սովորել է Վանաձորի պետական  համալսարանում։ Պատմում է, որ դեռ մանկուց ցանկացել է բժիշկ դառնալ, բայց քանի որ հենաշարժողական խնդիրներ ունի, մտածել է մատչելիության առումով դժվար կլինի Բժշկական համալսարանում սովորել։ Այդ իսկ պատճառով ընտրել բժշկությանը մոտ ուղղություն, բայց դեռ մասնագիտությամբ չի աշխատել։ Ուժերը տաբեր բնագավառներում է փորձել։ Անուշի հիմնադրած «Հավասար իրավուքններ, հավասար հնարավություններ հաշմանդամություն ունեցող մարդկանց» ՀԿ–ն բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։
Հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը՝ 10 տարի առաջ և հիմա այլ է․ դրական փոփոխություններն իհարկե շատ են, բայց դեռ չլուծված խնդիրներ էլ կան։ Հանրային տարածքների մատչելիության հարցն առաջնային է,–ասում է Անուշն ու հավելում, որ ամեն ինչ գալիս հասարակության ու պատասխանատու կառույցների վերաբերմունքից, եթե անտարբերություն կա, ապա որևէ փոփոխություն ակնկալել չի կարելի։
Անուշն ասում է՝ հանրության վերաբերմունքը պետք է փոխվի, ցավոք հաճախ սրտացավ, ուշադիր են լինում միայն այն մարդիկ, ովքեր երբևէ առնչվել են հաշմանդամությանը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button