Իմ օրինակը

Արթուր Ենգոյանի օրինակը

Հայկական Կարիտաս բարեգործական ՀԿ–ում «Իմ իրավունքը: Ներառական կրթությունը Հայաստանում» ծրագրի անիմատորն է գյումրեցի 22 ամյա Արթուր Ենգոյանը։ 6–ից 9–րդ դասարանի աշակերտներին սովորեցնում է, թե ինչ է ներառականությունը և ինչու է այն անհրաժեշտ հասարակությանը։ Մի քանի տարի Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հկ–ում կամավոր աշխատանք կատարելուց հետո արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է Գյումրու Վիքիակումբում՝ որպես համակարգող։ Արթուրը համոզված է, որ իր բոլոր հաջողություններում մեծ դեր ունի կամավորական աշխատանքը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button