Իմ օրինակը

Գոռ Գալստյանի օրինակը

Մասնագիտությամբ իրավաբան Գոռ Գալստյանին մանկավարժության նկատմամբ սերը տարավ Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան համար 11 դպրոց։ Ասում է՝ միշտ ցանկացել է Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում դասավանդել, ծանոթանալ գյուղական կյանքին: «Դասավանդիր Հայաստան» ծրագրով 5 շաբաթ վերապատրաստվելուց հետո որպես ֆրանսերենի ուսուցիչ գործուղվել է Վաղարշապատ։ Գոռը պատմում է, որ սկզբում դժվար էր ընդգրկվել նոր միջավայրում, բայց օգնության են հասել աշակերտներն ու քաղաքային էքսկուրսիաներով ծանոթացրել տեսարժան վայրերին։

Լուսանկարը՝ Գոռի ֆեյսբբուքյան էջից

Գոռի և աշակերտների միջև ստեղծվել է ընկերական հարաբերություններ, որպես ավագ ընկեր հաճախ հենց իրենից են խորհուրդ հարցրել, կամ երբ ինքն է նկատել, որ երեխաներից մեկը խնդիր ունի առաջինն է մոտեցել։ 2 տարվա ընթացքում դասավանդել է 5–ից 9–րդ դասարաններում, ստեղծված փոխվստահության մթնոլորտի շնորհիվ դասավանդման ընթացքում երբեք խնդրի չի բախվել։

Ամփոփելով 2 տարիները Գոռն ասում է, որ այդ ընթացքում սովորել է դժվարությունները միայնակ հաղթահարել, ծանոթացել է լուսավոր մարդկանց հետ, որոնց և ինքն է սովորեցրել, և իրենցից է սովորել։

Թե՛ դիպլոմով թե՛ փորձով արդեն մանկավարժ է, բայց որքան էլ, որ սիրում է իր աշխատանքն ու աշակերտներին, պետք է առաջին մասնագիտության հետքերով գնա։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button