Իմ օրինակը

Գևորգ Թորոսյանի օրինակը

Սյունիքի մարզի Ույծ գյուղից է երիտասարդ մեղվաբույծ Գևորգ Թորոսյանը։ 2015 թվականից զբաղվում է մեղվապահությամբ, ասում է՝ այս գործում հաջողելու համար շատ կարևոր է աշխատասիրությունը, ինքդ քո ու աշխարհի հետ ազնիվ ու  ներդաշնակ լինել կարողությունը։ Մեղվաբուծության նկատմամբ սեր ու հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ մասնակցել է երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացման դասընթացներին և ստացած փոքրիկ դրամաշնորհով երիտասարդների համար մեղվաբուծական դասընթացներ կազմակերպել։ Մեղուների խորհրդավոր աշխարհում հմտացած Գևորգը սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պետական ինստիտուտում։ Դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում։ Երկու աշխատանքն էլ սիրով է կատարում և հաճախ նմանեցնում է դրանք, քանի որ արդյունքի հասնելու համար երկուսի դեպքում էլ կարգապահ ու աշխատասեր պետք է լինել։ 

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button