Իմ օրինակը

Անայիս Զատիկյանի օրինակը

Գրաֆիկ դիզայներ Անայիս Զատիկյանի հայկական գույներով, նախշերով, տարազներով ու գեղեցիկ գրառումներով իլյուստրացիաները նվիրված են Հայաստանին ու Արցախին։ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում է ծնվել Անայիսը, պատմում է, որ ընտանիքում հայկական մշակույթը մշտապես պահպանել են, ծնողներն ամեն ինչ արել է, որ իրեն Հայաստանի մի մասնիկը զգա։ Մեծանալով հասկացել է՝ հայրենիքի հետ շփումը պետք է ավելի սերտ լինի ու 21 տարեկանում որոշել մշտական բնակություն հաստատել Հայաստանում։ Սկզբում քույրերն են եկել, հետո՝ ինքը, մի քանի ամիս առաջ էլ ծնողները միացան։ Հայրենդարձության իր ճանապարհն Անայիսը բաժանում է փուլերի՝ նախ Գեղարվեստի ակադեմիա ընդունվելը, ապա «Վերադարձ» ազագագրական պարի խմբին միանալը։ Անայիսի անգամ փոքրիկ խզբոզոցը Հայաստնանի մասին ու Հայաստանին է նվիրված։ Թե ինչ պատկերի կամ, ինչ գրառում տեղադրի ինստագրարմի իր էջում ինքն է որոշում։ Ասում է՝ դրական արձագանքները ոգևորում են ավելի շատ ու գեղեցիկ ստեղծագործել, բայց առավել շատ է ուրախանում, երբ իր աշխատանքներն են ոգեշնչման աղբյուր դառնում երիտասարդների համար։

Անայիսի առաջին ցուցահանդեսը Երևանի գրախանութներից մեկում եղել է, վերջինը՝ Ստեփանակերտում։ Պատմում է, որ երբ առաջին անգամ  իր աշխատանքները պատից կախ տեսավ, ուրախությունն անսահման էր, իսկ երբ Արցախում ներկայացվեց հուզմունքն  ու երջանկությունը միախառնվել էին իրար։  


Անայիսը նաև իր գիտելիքներն ու հմտությունները դասընթացների միջոցով փոխանցում է պատանիներին։ Թեև երբեք չեր պատկերացնի, որ մի օր կդասավանդի, բայց սիրով ու նվիրվածությամբ է կատարում իր աշխատանքը։
Բնությանը մոտ ժամանակ անցկանցել Անայիսը շատ է սիրում, ասում է՝  որոշ հարցրերի պատասխաներ գտնում է լեռների նայելով, գյուղացիների հետ շփվելով։ Բնությանը մոտ լինելով ավելի է կապվում է արմատներին, հայրենի հողի քար ու ծաղկին։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button