Իմ օրինակը

Միքայել Սիմոնյանի օրինակը

Բազմերանգ թելերը, կտորն ու ասեղը 23 ամյա դիզայներ Միքայել Սիմոնյանի ձեռքին վերածվում են յուրօրինակ հագուստների: Մոդելավորման նկատմամբ սերը իջևանցի երիտասարդի մոտ առաջացել է դեռ մանկուց, երբ իր խաղալիքների համար կտորից, թղթից հագուստ էր կարում։ Նրա խոսքով՝ ստեղծագործական աշխատանքն իր տարերքն է, մինչև նորաձևության աշխարհ մուտք գործելը երգարվեստով է զբաղվել։ Հետո UWC Դիլիջանի միջազգային  դպրոցում սովորել։ Որոշ ժամանակ անց կրթությունը նրան տարել է ԱՄՆ Լյութեր քոլեջ և հենց այնտեղ էլ հասկացել է, որ իր ամենամեծ հետաքրքրությունը նորաձևությունն է։

Չորս տարի սովորելուց և աշխատելուց հետո վերադարձել է Իջևան, ստեղծել «Միշա» հագուստի բրենդը։ Միքայելն ընդունվել է Փարսոնս Փարիզ դիզայներական ամենահայտնի համալսարներից մեկը, կրթությունն երկու տարի այնտեղ շարունակելու համար դրամահավաք է նախաձեռնել, քանի որ հավատում է՝ կրթությունն իր առջև նոր դռներ է բացելու։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button