Իմ օրինակը

Սաթենիկ Ավետիսյանի օրինակը

Սերն ու հայրենիքը 18-ամյա Սաթենիկ Ավետիսյանի ստեղծագործությունների հիմնական թեմաներն են։ Գրել սկսել է 13 տարեկանից և արդեն հասցրել է իր բանաստեղծություններից մեկը թերթում հրատարակել։ Սաթենիկն ապրում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Պատրաստվում է ընդունվել ԵՊՀ–ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Մտածում է` ապագայում գրական խմբագություն բացել և հնարավորություն ընձեռել երիտասարդ գրողներին տպագրվել թերթում ու հայտնի դառնալ։
Մասնակցել է «Վիզուալ ինովիացիոն ստուդիա» ՀԿ-ն՝ Գորիսում կազմակերպած վիդեո դասընթացներին, սովորել մեդիագրագիտություն, վիդեո–լուսանկարչական տեխնիկայի հմտություններն ու հասկացել, որ ճիշտ մասնագտություն է ընտրել։ Առաջին տեսանյութը ֆիզիկայի իր ուսուցչուհու մասին էր։ Սաթենիկի խոսքով՝  գյուղում խնդիրները շատ են, բայց փորձել է դրանց սահմաններից դուրս գալ։

Լուսանկարը՝ «Վիզուալ ինովիացիոն ստուդիա» ՀԿ ֆեյսբուքյան էջից

Սաթենիկը մասնակցել է հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների օլիմպիադաների ու հաջողություններ գրանցել։ Անցած տարի հայոց պատմություն առարկայի մարզային փուլում 3–րդ տեղն է զբաղեցրել, իսկ այս տարի հայոց լեզվի օլիմպիադայի հանրապետական փուլում 2-րդ կարգի դիպլոմի է ստացել։ Այս ամենին զուգահեռ Սաթենիկը 2018թվականից Վիքիպեդիայի խմբագիր է աշխատում և 120–ից ավելի հոդված ունի։

Սաթենիկի խոսքով՝ գյուղի խնդիրները շատ են, դրանցի մեկը երիտասարդական կենտրոնի բացակայությունն է։ Ցանկանում է, որ Խնձորեսկում մի վայր լինի, որտեղ երիտասարդներն ու պատանիները կհավաքվեն, հետաքրքիր քննարկումներ կանցկացնեն, ընթերցանությամբ կզբաղվեն։ Ցավոք, հովանավոր չի գտնվել, բայց  վստահ է՝ մի քանի տարի անց իր երազանքն անձամբ կիրականացնի։
Պատմում է, որ տարիներ առաջ վախենում էր համարձակ քայլեր անել, մտածում էր՝ ինչ կասեն գյուղում, եթե ինչ-որ բան այն չստացվի, բայց հիմա ավելի  ինքնավստահ է, ասում է՝ մարդու մասին պետք է կարծիք կազմել արած աշխատանքով ու դրա արդյունքով։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button