Իմ օրինակը

Սյուզաննա Գյումշուդյանի օրինակը

Սյունքի մարզի Խնածախ գյուղից է Սյուզաննա Գյումշուդյանը։ «Վիզուալ ինովիացիոն ստուդիա» ՀԿ կազմակերպած վիդեո դասընթացների ընթացքում սովորել է մեդիագրագիտություն, լուսանկարչական տեխնիկայի հմտություններն ու հասցրել կիրառել դրանք։ Նա փոքրիկ տեսանյութերով պատմում է գյուղի բնակիչներին անհանգստացնող խնդիրների մասին։ Առաջինը ջրի խնդրին է անդրադարձել, բայց հետո հասկացել, որ գյուղում ճանապարհների հարցն ավելի լուրջ է։

Լուսանկար՝ «Վիզուալ ինովիացիոն ստուդիա» ՀԿ ֆեյսբուքյան էջից

Սյուզաննան սովորում է 12–րդ դասարանում։ Մտադիր է ընդունվել Երևանի պետական համալսարան ու թեև ամեն օր ավելի է հմտանում տեսանյութեր պատրաստելու գործում, բայց իրեն լրագրության աշխարհում չի պատկերացնում։ Ուզում է հոգեբան դառնալ և իր մասնագիտությամբ նեցուկ լինել մարդկանց։
Երիտասարդ աղջիկը Խնածախի դպրոցում կամավորական աշխատանք է կատարում, երեխաներին անգլերեն է դասավանդում։

Լուսանկարը՝ Սյուզաննայի ֆեյսբուքյան էջից

Երբ դարձավ «Հզոր միտք« ՀԿ կամավոր մարզը զարգացնելու ուղղությամբ ավելի լուրջ սկսեց մտածել։ Խնածախում ժամանցի կենտրոն չկա, այս հարցը Սյուզաննային շատ է մտահոգում։ Բայց արդեն մտածել է, ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը, միայն թե դեռ  չի ցանկանում բարձրաձայնել իր ծրագրերի մասին։ Վստահաբար ասում է՝ այն խոչընդոտներին, որոնց ինքն է բախվել, այլ պատանիներ չպետք է հանդիպեն։

Սյուզաննան ասում է, որ իր ակտիվությունը դրական է ազդում համայանքում իր հասակակիցների վրա։ Շատերը սկսել են մասնակցել տարբեր դասընթացների, ներգրավվել կամավորական ծրագրերում։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button