Իմ օրինակը

Անի Ղազարյանի օրինակը

Արարատի մարզի Դվին գյուղից է Անի Ղազարյանը։ Թեև սովորել է Ագրարային համալսարանում, բայց դեռ իր մասնագիտությամբ չի աշխատել։ Մեկ տարի կամավոր լինելուց հետո աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել։ Ասում է, երբ տեսնում ես, որ կատարածդ աշխատանքով կարողանում ես օգնել դիմացինին, մեծ ոգևորություն ես զգում և ցանկանում կրթվել ու ավելի կատարելագործվել։ 2020թվականից միացել է «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ–կրթական ՀԿ–ին, որը Հայաստանի գեղատեսիլ վայրերին, պատմությանն ու տարբեր մարզերում ապրող երեխաներին միմյանց հետ ծանոթացնելու նպատակով փոխադարձ այցեր է կազմակերպում։ Կորոնավիրուսի պատճառով արշավներին փոխարինելու եկան ոչ ֆորմալ դասընթացները, որոնց մասնակցեցին 300 մարզաբնակ երեխաներ, մոտ 40–ն էլ իր համայնքում աշխատելու հնարավորություն ստացավ։ Անին «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրերի համակարգողն է։ Երիտասարդ աղջիկը խորհուրդ է տալիս համարձակ լինել և դառնալ այն մարդը, որը փոփոխություններ կկատարի իր համայնքում։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button