Իմ օրինակը

Ֆընգ Յանգմինգի օրինակը

Չինացի Ֆընգ Յանգմինգին հանդիպել եմ երևանյան այգիներից մեկում, մինչև ես կհասնեի սովորության համաձայն նա արդեն ծանոթացել էր այգում նստած պապիկներից մեկի հետ։ Ասում է՝ սիրում է շփվել մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները։ Երևանյան միջավային Ֆընգն արդեն հարմարվել է, սիրում է փորձություններ հաղթահարել, իսկ մշակութային տարբերությունները նրան գրավում են, ոչ թե վախեցնում։

Ֆընգը և ես)))

Հայաստան գալուց առաջ Ինդոնեզիայում լեզվաբանություն է ուսումնասիրել, ինչն օգնել է ավելի հեշտ սերտել հայերենը։ Պատմում է, որ առաջին անգամ հայոց լեզվին բառարանից է ծանոթացել, 2020թվին եկել Հայաստան ու ընդունվել ԵՊՀ–ի հայ բանասիրության ֆակուլտետ։ Այս ընթացքում կատարելագործել լեզվի իմացությունը, անգամ բարբառային ու գրական այնպիսի բառեր է օգտագործում, որ շատերը չեն հասկանում։
Ֆընգի ամենասիրելի հայ գրողը Համո Սահյան է, ասում է՝ շատ գեղեցիկ ու պատկերավոր է նկարգարում Հայաստանի բնությունը, երբ է ճամփորդում է զգում է, որ մեծ գրողն իր ստեղծագործություններում ոչինչ չի չափազանցրել։

Լուսանկարը` Ֆընգի ֆեյսբուքյան էջից

Հին չինարանից Ֆընգը հայերեն է թարգմանում դասական պոեզիա, թե երբ գիրքը լույս կտեսնի դեռ չի կարող ասել։ Երևանում բացի սովորելուց նաև չինարեն ու ինդոնեզերն է դասավանդում։ Թեվ բոլորն ասում են՝ չինարենը շատ դժվար լեզու է, բայց նա էլ ավելացնում է՝ նաև շատ գեղեցիկ ու գրավիչ։ Յուրաքանչյուր տառ իր պատմությունն ունի ու, եթե լեզվի գաղափարը հասկանում ես, այլևս չես կարողանում կտրվել։

Չինարենի դասին

Հայաստանում չինական ուտեստներ փորձել է, ասում է՝ համային տարբերություն կա, այստեղ քաղցր են պատարստում, իսկ չինական խոհանոցն իրականում շատ թթու ու կծու է։  Հայկական խոհանոցին Ֆընգը շատ լավ է ծանոթ, սիրում խորոված, հատկապես տավարի սրտի։ Հաճախ է ճամփորդում Հայաստանում, ամենասիրելի մարզը Լոռին է:
Ֆընգը նկարհանվել է նաև «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմում, ասում է՝ սկզբում հուզվում էր, քանի որ դերասանական փորձ չուներ, բայց գործընկները շատ են օգնել հարմարվել նոր միջավայրին։

Արշալույս Հարությունյանը, Արուս Տիգրանյանը և Ֆընգ Յանգմինգը նկարահանման հրապարակում

Ֆընգը չի սիրում պալանավորել կյանքը, սպասում է անակնկալների, իր փորձով գիտի՝ այն իր համար հետաքրքիր ու արկածներով լի ճանապարհ է նախատեսել, միայն պետք է համբերատար լինել և չընկճվել ոչ մի դժվարությունից։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button