Իմ օրինակը

Քրիստոֆեր Օհանյանի օրինակը

Մի քանի ամիս առաջ «Դեպի Հայք» ծրագրով Լոս Անջելեսից Հայաստան տեղափոխված Քրիստոֆեր Օհանյանն օգտագործված հագուստին նոր կյանք է տալիս։ Ինքը ևս վինտաժային հագուստ է հագնում և օրինակ է դառնում շրջապատի համար։ Մեկ ամիս ապրել և կամավորական աշխատանք է կատարել Գյուրիում, հիմա ապրում է Երևանում։

Գյումրի․
Լուսանկարը՝ Քրիստոֆերի ֆեյսբուքյան էջից

Հին հագուստը վերամշակելով կամ նորովի մոդելավորելով այն ավելի լավն է դառնում,–ասում է Քրիստոֆերը և հավելում, որ բիզնես պլան է մշակել, ֆինանսավորման համար պատրաստվում է ներկայացնել «Դեպի Հայք» հիմնադրամին։ Քրիստոֆերը նկատում է, որ  հայ երիտասարդները նախորդ տարիների համեմատ ավելի գունավոր ու ճաշակով են սկսել հագնվել, ինչը հաճելի է աչքին։ Երբ քայլում ես Հյուսիսային պողոտայով կարծես նորաձևության ցուցադրություն լինի։

Հայաստանում արդեն 6–րդ անգամ է, լավ ընկերներ ու բարեկամներ ունի այստեղ և անհարժեշտության դեպքում դիմում է նրանց օգնությանը։ Այժմ ապրում է հյուրընկալ ընտանիքում։ Քրիստոֆերը կարևորում է նաև մարզեր այցելությունները, ասում է՝  ամեն  քաղաք ու գյուղ իր շունչ ունի, իսկ երբ է շփվում ես տեղացիների հետ յուրահատուկ էներգիայով էս լցվում։

Քրիստոֆերը պատմում է, որ ընտանիքում ողջունել են Հայաստանում ապրելու որոշումը։ Նա ցանականում է, որ հայերը հետ վերադառնան Հայաստան ու իրենց աշխատանքով շենացնեն հայրենիքը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button