Իմ օրինակը

Նաիրա Ասլանյանի օրինակը

Մասնագիտությամբ հոգեբան Նաիրա Ասլանյանն Արցախյան 2–րդ պատերազմի առաջին օրերից ընկերների հետ օգնել են տեղահանված մարդկանց հագուստ, սնունդ և այլ անհրաժեշտ իրեր հասցնելով։ Պատերազմի ավարտից հետո որոշեցին հիմնել «Ձեռք մեկնիր» ՀԿ–ը և անվճար դասընթացների միջոցով կրթել մարդկանց, օգնել ձեռք բերել նոր մասնագիտություն ու աշխատանք։ Կոմիտաս 1 հասցեում 3 սենյականոց բնակարան վարձակալեցին, կամավոր հիմունքներով տարբեր ոլորտներից մասնագետներ հրավիրեցին և սկսեցին ակտիվ աշխատել։

Պետական որևէ աջակցություն «Ձեռք մեկնիր»–ը չի ստանում, հիմնական գումարը գոյանում է նվիրատվությունների շնորհիվ։ Նաիրան շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք օգնել են սնունդ, հագուստ, համակարգիչ, կարի մենքանա և այլ իրեր գնել։ Այն մասնագետներին, որոնք առանց որևէ ջանք խնայելու իրենց գիտելիքներն ու հմտություններն են փոխանցում ուսանողներին։ «Ձեռք մեկնիր» –ի համահիմնադիրները ցանկանում են ստեղծել մեծ կրթական կենտրոն, որտեղ ավելի շատ ուսանողներ կսովորեն, իսկ մասնագետները՝ կվարձատրվեն։

Բոլորս ծանր փորձության միջով ենք անցել, բայց թուլանալու իրավունք և ժամանակ չունենք, պետք է աշխատենք, օգնենք միմյանց առանց տարանջատելու, թե հայը հայրենքի, որ հատվածում է ապրում,–ասում է Նաիրան։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button